ՄԻՀՐԱՆ ՇԱՐԱՄԲԵՅԱՆ
Մ.Ս. Շարամբեյանը ծնվել է 1964 թ. ապրիլի 20-ին Երևանում: 1980 թ. գերազանցությամբ ավարտելով միջնակարգ դպրոցը, ընդունվել է ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետ, որն ավարտել է 1985 թ. կարմիր դիպլոմով:
1985 թ. Մ. Ս. Շարամբեյանը նշանակվել է լաբորանտ ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետի օպտիկայի ամբիոնում:
1986 – 1987 թթ. նա անցել է փորձաշրջան Մոսկվայում` Ռուսաստանի Դաշնության ԳԱ Ա.Մ. Պրոխորովի անվան Ընդհանուր Ֆիզիկայի Ինստիտուտում: Այնուհետև 1987 թ. Մ.Ս. Շարամբեյանն ընդունվել է ասպիրանտուրա նույն ինստիտուտում «Ռադիոֆիզիկա` նեռարյալ քվանտային ֆիզիկա» մասնագիտությամբ:
1990 թ. վերջին հաջողությամբ ավարտել է ուսումը: Ուսման տարիններին եղել է մի շարք գիտական հոդվածների համահեղինակ. “Релаксационная модель стеклования”, “Кинетические уравнения модели структурного стеклования”, “Сверхпроводящие аномалии в аморфном антимониде галлия, полученном быстрой закалкой расплава в условиях высокого давления”, “Переход металл–изолятор в аморфном антимониде галлия”, “Переход металл–изолятор в α-GaSb:Cu”, “Кристаллизация метастабильных фаз и сверхпроводимость в аморфном антимониде галлия”:
Երկրի դժվար իրավիճակը և ԽՍՀՄ փլուզումը ստիպել են Մ.Ս. Շարամբեյանին որոշ ժամանակով թողնել գիտությունը և աշխատել այլ ոլորտներում:
2008 թ. նա զբաղեցրել է Գիտական տեղեկատվության և վերլուծության բաժնի պետի պաշտոնը ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեյում:
2008 – 2011 թթ. Մ.Ս. Շարամբեյան աշխատել է որպես ավագ գիտական աշխատող և սեկտորի վարիչ ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում: Անմիջական մասնակցություն է ունեցել Գիտության Տեղեկատվության Վերլուծության և Մոնիթորինգի Կենտրոնի «Տեղեկագրի» ստեղծմանն ու տպագրմանը:
2011 թ. վահճանվել է Մ.Ս. Շարամբեյանի մայրը` Լյուսյա Թադևոսի Շարամբեյանը, ով 44 տարի զբաղեցրել է «ԵՊՀ Գիտական տեղեկագիր» հանդեսի պատասխանատու քարտուղարի պաշտոնը: Մ.Ս. Շարամբեյանը շարունակելով իր մոր գործը, զբաղեցրեց նույն պաշտոնը: Դեռ Լ.Թ. Շարամբեյանի ղեկավարման տարիներից սկսվեց «Գիտական տեղեկագիր» հանդեսի անցումը անգլերենի, իսկ Մ.Ս. Շարամբեյանն ավարտին հասցրեց այդ դժվարին գործընթացը:
Մ.Ս. Շարամբեյանի ղեկավարման տարիներին հանդեսը հասավ նորանոր բարձունքների: Մասնավորապես հանդեսը ներկայացվեց միջազգային ռեֆերատիվ հրատարակչություններում, ինչպիսիք են “Zentralblatt MATH” և “Math-Net.Ru” տեղեկատվական համակարգում (համառուսական մաթեմատիկական կայքում).
Նա նաև սկիզբ դրեց «Գիտական տեղեկագիր» հանդեսի թվայնացմանը և թվային արխիվի ստեղծմանը:
Միհրան Սուրենի Շարամբեյանը վախճանվել է 2018 թ. դեկտեմբերի 17-ին: