ՄԻՔԱՅԵԼ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ
Կոսսակցական-պետական գործիչ

Ծնվել է 1902թ. օգոստոսի 30-ին Աշտարակի Բյուրական գյուղում: Ավարտել է Երևանի ռուսական արական գիմնազիան: 1919թ. մասնակցել է «Սպարտակ» կոմունիստական երիտասարդական կազմակերպության ժողովներին և նույն թվականին ընդունվել կոմունիստական կուսակցության շարքերը:

1920թ. մայիսմեկյան հակակառավարական ցույցին մասնակցելու համար Մ. Ենգիբարյանը բանտարկվել է և դատարանի որոշմամբ արտաքսվել Հայաստանից: Մեկնել է Թիֆլիս, ապա` Բաքու, այնուհետև գործուղվել է ուսանելու Մոսկվայի Յա. Սվերդլովի անվան կոմունիստական ակադեմիայում: 192lթ. ավարտելով իննամսյա դասընթացը նշանակվել է ՀԿ(բ)Կ Կենտկոմի տրանսպորտային ենթաբաժնի վարիչ: Այնուհետև նշանակվել է Նոր Բայազետի (այժմ` Գավառ) կուսակցական գավառային կոմիտեի քարտուղար, իսկ 1923թ.՝ ՀԿԿ Կենտկոմի կազմակերպչական բաժնի վարիչի տեղակալ: 1923-1926թթ. սովորել է Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում և ավարտելուց հետո նշանակվել ՀԿԿ ԿԿ կազմբաժնի վարիչի տեղակալ, ապա` Երևանի քաղկոմի երկրորդ քարտուղար:

1929թ. գործուղվել է ուսանելու Մոսկվայի Կարմիր պրոֆեսուրայի համաշխարհային տնտեսության և համաշխարհային
քաղաքականության ինստիտուտում, որն ավարտելուց հետո, ատենախոսության համար նյութեր հավաքելու նպատակով, 1933թ. վեց ամսով գործուղվել է Գերմանիա, որտեղից վերադառնալով Մ. Ենգիբարյանը նշանակվել է Լենինականի մեքենատրակտորային կայանի քաղբաժնի պետ, ապա` հողժողկոմատի ՄՏ կայանների քաղվարչության պետ: 1935թ. նա աշխատել է ՀԿ(բ)Կ Կենտտոմի արդյունաբերական տրանսպորտային բաժնի, ապա գյուղատնտեսական բաժնի վարիչ:

1936թ. Մ. Ենգիբարյանը պարգևատրվել է Լենինի շքանշանով:

1937թ. հունվարի 17-ին Մ. Ենգիբարյանը նշանակվել է ԵՊՀ ռեկտոր, սակայն ընդամենը երեք ամիս անց նրան ազատել են աշխատանքից: Նույն թվականի դեկտեմբերի 28-ին ՀԽՍՀ գերագույն դատարանի հատուկ կոլեգիայի որոշմամբ, որպես «ժողովրդի թշնամի», նա դատապարտվել է գնդակահարության, որն ի կատար է ածվել հենց նույն օրը: ՀԽՍՀ դատավարությունը 1955թ. սեպտեմբերի 22-ին կարճել է Մ. Ենգիբարյանի գործը և արդարացրել նրան:
ՄԻՔԱՅԵԼ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ
1902-1955