ՄԻՏՈՒՇ ԹՈՐՈՍՅԱՆ
Ծնվել է 1940 թ. Ախալքալաքում: 1959 թ. ընդունվել և 1964 թ. ավարտել է ԵՊՀ աշխարհագրական ֆակուլտետը:

Մինչև 1980 թ. աշխատել է Հայգլխներգոյում որպես առաջատար ինժեներ: 1972 թ. ընդունվել է ԵՊհ ասպիրանտուրան, 1975 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: 1980 - 2016 թթ. աշխատել է սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնում որպես դոցենտ:

Մեծ է նրա վաստակը աշխարհագրության գիտության և կրթության զարգացման գործում: Նա հրատարակել է 60-ից ավելի գիտական հոդվածներ, մենագրություններ, բուհական և դպրոցական դասագրքեր: Առանձնակի կարելի է նշել նրա մասնակցությունը 7-րդ և 8-րդ դասարանների դասագրքերի հրատարակման գործում:

Մեծ է Մ.Թորոսյանի ներդրումը ուսումնական ծրագրերի, ձեռնարկների կազման գործում: Նրա ակտիվ մասնակցությամբ կազմակերպվեցին Սերվիսի նորաստեղծ մասնագիտության ուսումնական պլանները, ծրագրերը:

Թորոսյանը մեծ աշխատանքներ է տարել և շարունակում է տանել ուսումնական պրակտիկայի կազմակերպման անցկացման գործում:

Թորոսյանը մասնակցություն է ունեցել ամբիոնում կատարվող գիտահետազոտական աշխատանքներին: Նա կատարում է ակտիվ հասարակական աշխատանք, շուրջ 10 տարի ֆակուլտետի արհեստական միության նախագան է և իր կարողությունները օգտագործում է ուսանողների և աշխատողների սոցիալ-տնտեսական կարիքների բավարարման համար:

Մ.Թորոսյան սիրված և հարգված է ամբիոնի ֆակուլտետի դեկանատի աշխատողների, ուսանողների և իրեն ճանաչող համալսարանականների կողմից:
ՄԻՏՈՒՇ ԹՈՐՈՍՅԱՆ