Նարեկ Գալստյան
Կրթություն
1998 - 2007 թթ. քաղաքագիտություն

Գիտական աստիճան
քաղաքական գիտությունների թեկնածու

Աշխատանքային փորձ
2006 թ-ից առ այսօր, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ

Կարդացվող դասընթացներ
Եվրոպական ինտեգրման տեսություն և արդիականություն;
ԵՄ կառավարման մարմիններ և եվրոպական ինտեգրում;
ԵՄ հարավկովկասյան քաղաքականություն;
ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականություն
Տարածաշրջանագիտության և տարածաշրջանային քաղաքականության հիմունքներ։

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Փոքր պետությունների արտաքին և անվտանգության քաղաքականություն, տարածաշրջանայնացում, տարածաշրջանային ինտեգրում և տարածաշրջանայնություն

Մասնակցությունը դրամաշնորհների
ՀՀ ԿԳՆ ԳՊԿ, գիտական թեմա «ԵՄ-ի հետ և ԵԱՏՄ-ում: Նոր մարտահրավերներ և հնարավորություններ Հայաստանի համար», 18T-5I336 (2018-2020 թթ․)
Շվեյցարական ակադեմիական կովկասյան ցանց (ASCN), «Ինքնության, նորմերի և համոզմունքների դերը Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքականության մեջ» հայ–վրացական հետազոտական ծրագիր, (2014-2016թթ․)
Գերմանական Ակադեմիական Փոխանակության Ծառայության (DAAD) բուհական դասախոսների հետազոտական այցելություն / գիտնականների երկկողմ փոխանակություն (Ֆրիդրիխ-Շիլլերի անվ. համալսարան, Յենա, Թյուրինգիա, Գերմանիա): Թեմա՝ «ԵՄ-ի արևելյան քաղաքականությունը. ներկայիս վիճակը և հեռանկարները» (2013թ. հուլիս-սեպտեմբեր)
Գերմանական Ակադեմիական Փոխանակության Ծառայության (DAAD) բուհական դասախոսների հետազոտական այցելություն / գիտնականների երկկողմ փոխանակություն (Ֆրիդրիխ-Շիլլերի անվ. համալսարան, Յենա, Թյուրինգիա, Գերմանիա): Թեմա՝ «Եվրոպականացման ազդեցությունը ԵՄ-ի և ծայրամասային պետությունների ներքին և արտաքին քաղաքականության վրա» (2009թ. օգոստոս-սեպտեմբեր)

Վերապատրաստման ծրագրեր եվ ուսումնական այցեր
Միջազգայնացման մարտահրավերները ոչ ակադեմիական աշխատակազմի համար, Մինյոյի համալսարան, Բրագա, Պորտուգալիա (2017թ․ 19-23 հունիս)
Ակնկալվող կրթական վերջնարդյունքների համապատասխանեցումը դասավանդման/ուսումնառության և գնահատման ձևերին, Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակ, Երևան, Հայաստան (2016թ․ փետրվարի 18-19)
Ուսումնական ծրագրերի զարգացման դասընթաց, Կենտրոնական եվրոպական համալսարան, Ուսումնական ծրագրերի պաշարների կենտրոն, Բուդապեշտ, Հունգարիա (2011թ. մայիսի 1-9)

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, գերմաներեն, անգլերեն

Մասնագիտական անդամակցություն
Եվրոպական հարևանության խորհուրդ (Բելգիա)
Եվրոպական ուսումնասիրությունների Կովկասի ընկերակցություն (Վրաստան)
Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիա (Հայաստան)
Հակամարտությունների և խաղաղության հետազոտման հայկական ասոցիացիա (Հայաստան)
«Փորձագետ» ռազմավարական հետազոտությունների կենտրոն (Հայաստան)

Պարգևներ
2-րդ մրցանակ «Նորավանք» ԳԿՀ և «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ կազմակերպած «Նորարարական գաղափարների մրցույթում» հաղթելու համար, 2015թ․
ԵՊՀ Շնորհակալագիր, 2014թ․
ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի I կարգի դիպլոմ ուսանողական քաղաքագիտական IV մրցույթում հաղթելու համար (2004 թ.)
ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի II կարգի դիպլոմ ուսանողական քաղաքագիտական III մրցույթում հաղթելու համար (2003 թ.)

nsgalstyan@ysu.am
Նարեկ Գալստյան