ՆԻԿՈԼԱՅ ՏՐՈԻՑԿԻ
Բnւսաբան,
կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ


Ծնվել է 1878թ. հունվարի 4-ին Լեհաստանի Կելցի քաղաքում: Միջնակարգ կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա ընդունվել Կիևի համալսարան, որն ավարտել է 1912թ.: Մի քանի տարի աշխատել է նույն համալսարանի բույսերի ձևաբանության և կարգաբանության ամբիոնում:

1916թ. Ն.Տրոիցկին տեղափոխվել է Կովկաս: 1917-1928թթ. աշխատել է Թիֆլիսի բուսաբանական այգում որպես մարգագետնագիտության կաբինետի վարիչ, միաժամանակ՝ մանկավարժական աշխատանք կատարել Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտի գյուղատնտեսական ֆակուլտետում սկզբում որպես ասիստենտ, իսկ 1924-ից դոցենտ:

1928թ. ՀԽՍՀ լուսավորության ժողկոմի հրավերով Ն.Տրոիցկին տեղափոխվել է Երևան, աշխատանքի անցել ԵՊՀ-ում և տասը տարի ղեկավարել բույսերի ձևաբանության և կարգաբանության ամբիոնը, 1930-ից նաև հայկական անասնաբուժական ինստիտուտի կերահայթայթման ամբիոնը և գյուղատնտեսական փորձնական կայանի նույնանուն լաբորատորիան: 1935-ից վարել է ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի բուսաբանության սեկտորի վարիչի պաշտոնը: 1938-1944թթ. աշխատել է 0րյոլի պետական մանկավարժական ինստիտուտում, իսկ 1944-1955թթ. Սիմֆերոպոլի պետական մանկավարժական ինստիտուտում որպես բուսաբանության ամբիոնի վարիչ:

Ն.Տրոիցկին զբաղվել է խոտհարքների և արոտավայրերի կերային բույսերի հետազոտությամբ: Հեղինակ է 85 հրատարակված և 10 ձեռագիր աշխատությունների, այդ թվում «Անդրկովկասի բուսաբանությունը որպես արտադրողական ուժ», «Ղրիմի տափաստանների պատմություն», «Երեքնուկ (Եր., 1935), «Կորնգան» (Եր., 1935) մենագրությունների:

Վախճանվել է 1957թ. հուլիսի 15-ին:

ՆԻԿՈԼԱՅ ՏՐՈԻՑԿԻ
1878-1957