Ռոմիկ Հարությունյան
Կրթություն
1964 - 1965 թթ. ԵՊՀ, Քիմիայի ֆակուլտետ,«Քիմիա» բաժին

Գիտական աստիճան
Քիմ. գիտ. թեկնածու - «Միջավայրի ազդեցությունը էմուլսիայում ընթացող ռադիկալա - շղթայական ռեակցիաների կինետիկայի վրա», 1984 թ.
Բ.00.04 «Ֆիզիկական քիմիա» մասնագիտությամբ
Քիմ. գիտ. դոկտոր - «Ջրային էմուլսիաներում ընթացող ռադիկալային պոլիմերացման և օքսիդացման պրոցեսների տոպոքիմիական և կինետիկական առանձնահատկությունները», 1996 թ., Բ.00.06 «Բարձրամոլեկուլային միացությունների քիմիա» և Բ.00.04 «Ֆիզիկական քիմիա» մասնագիտություններով

Աշխատանքային փորձ
1972 թ-ին ֆիզիկական քիմիայի ամբիոնի լաբորատորիայի վարիչ
1972 - 1981 թթ. ֆիզիկական քիմիայի ամբիոնում ավագ լաբորանտ
1981 - 1987 թթ. կրտսեր գիտաշխատող պոլիմերման պրոցեսների կինետիկայի պրոբլեմային լաբորատորիայում
1987 - 1988 թթ. գիտաշխատող պոլիմերման պրոցեսների կինետիկայի պրոբլեմային լաբորատորիայում
1988 - 1989 թթ. ավագ գիտաշխատող պոլիմերման պրոցեսների կինետիկայի պրոբլեմային լաբորատորիայում
1989 - 1992 թթ. ավագ գիտաշխատող պոլիմերման պրոցեսների կինետիկայի գիտահետազոտական լաբորատորիայում
1992 - 2001 թթ. ավագ գիտաշխատող ֆիզիկական քիմիայի ամբիոնում իրականացվող 92 - 1129 թեմայում
2001 - 2002 թթ. ավագ գիտաշխատող ֆիզիկական քիմիայի ամբիոնում իրականացվող 2000 - 41 թեմայում
2002 - 2005 թթ. առաջատար գիտաշխատող ֆիզիկական քիմիայի ամբիոնում իրականացվող 1065 թեմայում
2005 - 2006 թթ. առաջատար գիտաշխատող ֆիզիկական քիմիայի ամբիոնում գործող քիմիական և կենսաբանական համակարգերի ֆիզիկաքիմիական հետազոտություններով զբաղվող գիտահետազոտական լաբորատորիայում
2005 - 2007 թթ. ֆիզիկական և կոլոիդ քիմիայի ամբիոնի դոցենտ
2007 - 2013 թթ. ԵՊՀ Անօրգանական քիմիայի ամբիոնի վարիչ
2013 - 2018 թթ. ԵՊՀ Անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնի վարիչ

Կարդացվող դասընթացներ
Պինդ դիսպերս համակարգերի առանձնահատկությունները
Սուպրամոլեկուլային քիմիա
Կենսաանօրգանական քիմիա
Ընդհանուր և անօրգանական քիմիա

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Էմուլսիայում ընթացող քիմիական պրոցեսների կինետիկան և մեխանիզմը
Մակերևութային ակտիվ միացությունների ֆիզիկաքիմիական ու թերմոդինամիկական հատկությունները և լուծույթներում տեղի ունեցող միջմոլեկուլային փոխազդեցությունները
Բնական կլանիչների վերափոխում և հատկությունների ուսումնասիրություն

Մասնակցությունը դրամաշնորհների
CRDF Grant. AC 1-961 and AC H-012-98
ՀՀ ԿԳՆ ԳՊԿ - ՀՀԲՀՀ – 2014 13 РБ-033
11-1d244

Լեզուներ
Հայերեն (մայրենի), ռուսերեն, անգլերեն, գերմաներեն

Մասնագիտական անդամակցություն
017 մասնագիտական խորհրդի անդամ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի խորհրդի անդամ
«Գիտական տեղեկագիր, ԵՊՀ» գիտական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ
ՀՀ քիմիական ընկերության խորհրդի անդամ

Պարգևներ
ԵՊՀ ոսկեզօծ հուշամեդալ
ԵՊՀ արծաթե հուշամեդալ

romik@ysu.am
Ռոմիկ Հարությունյան