Սամվել Մկրտչյան
Կրթություն
Երևանի Պետական Համալսարան, Պատմության ֆակուլտետի Ազգագրության բաժին (1978 - 1983 թթ.):
Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀՀ ԳԱԱ ՀԱԻ) ասպիրանտուրա (1986 - 1990 թթ.)

Գիտական աստիճան
Պատմական գիտությունների թեկնածու (1997 թ.) Թեկնածուական թեզ. «Հայաստանի Հանրապետության բնակչության արդի տոնածիսական համակարգը (էթնոսոցիոլոգիական հետազոտություն)»
2011 թ-ին ստացել է պատմական գիտությունների դոկտորի աստիճան:

Աշխատանքային փորձ
1983 - 1987 թթ. Հայաստանի ազգագրության պետական թանգարան ՀԱՊԹ, ավագ գիտական աշխատող, բաժնի վարիչ
1999 - 2005 թթ. ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինտիտուտի էթնոսոցիոլոգիայի բաժին. թեմայի ղեկավար. (ավագ գիտաշխատող:
2006 թ-ից առ այսօր ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի Հայ եկեղեցու պատմության և եկեղեցաբանության ամբիոնի դասախոս

Կարդացվող դասընթացներ
«Աշխարհի ժողովրդների ազգագրություն» և «Ազգագրության տեսական հիմնախնդիրները» թեմաներով դասախոսություններ-Անանիա Շիրակացու անվան Միջազգային հարաբերությունների համալսարանում (1999 - 2000 թթ.)
«Հայոց տոնածիսական մշակույթը» թեմայով մասնագիտական կուրս - ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Մշակութաբանության ամբիոնի մագիստրատուրայում (2007թ): «Հայոց տոնածիսական մշակույթ» և «Հայ եկեղեցու պատմություն» թեմաներով դասախոսություն - ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետում

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Հայ ազգարություն, ԸՆդհանուր ազգագրություն, Հայ եկեղեցու պատմություն, Հայոց տոնածիսական համակարգ, Բնակչության կրոնական վարքագիծ, Ընտանեկան հարաբերություններ, Մշակութային տուրիզմ, էթնոսոցիալական և մշակութային այլ հիմնախնդիրներ

Մասնակցությունը դրամաշնորհների
2006 թ-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրով ,«Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի շրջանակներում ինտերնետային կայքի ստեղծում ազգագրական և բանագիտական թեմաներով.
2005 թ-ին «Ուսանողության կոռուպցիոն դիրքորոշումներն ու միտումները» միջազգային ծրագրով Երևանի պետական և ոչ պետական ԲՈՒՀ-երում անցկացված սոցիոլոգիական հետազոտություններին. խմբի ղեկավար:
2003 թ-ին «Կաթոլիկ Օգնության Ծառայության» «Հայկական Կարիտաս» կազմակերպությունների կողմից իրականացված «Սոցիալական անցման ծրագրի գնահատում». ծրագրի սոցիոլոգ:
Երևան քաղաքի ռադիոլսարանի հասարակական կարծիքի ուսումնասիրություն, «ԵՎՐԱՍԻԱ» հիմնադրամ. հետազոտող
2002 - 2003 թթ. Ներընտանեկան հարաբերությունների ուսումնասիրություն. ՀՀ Կոտայքի մարզ. «Համաշխարհային Ուսուցում» և «Ընտանիք և նոր աշխարհ» ՀԿ-ի հետ համագործակցությամբ. հետազոտող
2002 թ-ին «Մշակութային տուրիզմի զարգացման հեռանկարները Մեղրիում» Հայաստան Համահայկական Հիմնադրամ. ծրագրի ղեկավար:
Աղքատության գնահատականը և ԱՀՌԾ-ի իրականացման արդյունավետությունը հասարակական կարծիքում, «ՕՔՍՖԱՄ»- «Միժի» ՀԿ. հետազոտող
2001 - 2002 թթ. Հայաստանում ԱՄՆ ՄԻջազգային Զարգացման Գործակալության (USAID) «Համաշխարհային Ուսուցում» կազմակերպության կողմից հայտարարված «Ընտանեկան Բռնությունները ՀՀ-ում» ծրագիր. սոցիոլոգ, ծրագրի համահեղինակ
2000 թ-ին «TACIS»-ի կողմից կազմակերպած«Արհեստագործության ստվերային ուսուցման հիմնախնդիրները» սոցիոլոգիական հետազոտական ծրագիր. ծրագրի համահեղինակ
1999 - 2000 թթ. Ամերիկայի Հայկական Համագումարի Հասարակական կազմակերպությունների ուսուցման և տեղեկատվական միջոցների Կենտրոնի կողմից կազմակերպած ՀԿ-ի կառավարման խորացած ուսուցման ծրագիր ծրագրի ղեկավար:
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի էթնոսոցիոլոգիայի և Ռուսաստանի Դաշնության ԳԱ Ազգաբանության և մարդաբանության ինստիտուտի սոցիոլոգիայի բաժինների կողմից կազմակերպած «Հայերն իրենց և այլէթնիկ միջավայրում» գիտահետազոտական համատեղ ծրագիր. հետազոտող:
1999 թ-ին Համաշխարհային Բանկի «Հայաստանի Հանրապետության դատաիրավական բարեփոխումների հանրային իրազեկություն» ծրագիր. սոցիոլոգ, համահեղինակ:
1990 թ-ին ՀՀ Մեղրու շրջանի Ագարակ ավանում անցկացրած էթնոսոցիոլոգիական հետազոտություն, որը վերաբերում է երիտասարդության ժամանցի կազմակերպման հետ առնչվող հիմնախնդիրներին. հետազոտող:
2000-2001 թթ. «ՈՍՏԱՆ» ԷՀԿ ՀԿ-ի կազմակերպած «Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունները քաղաքացիական հասարակության կայացման արդի պայմաններում» հետազոտական ծրագիր. հետազոտող:

Լեզուներ
հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն

(+374 10) 56-24-79
Սամվել Մկրտչյան