Սերգեյ Մարաբյան
Կրթություն
2014 թ. Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիա
2007 – 2012 թթ. ԵՊՀ ասպիրանտուրա
2004 - 2006 թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ մագիսրատուրա
1999 – 2003 ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ բակալավրիատ

Գիտական աստիճան, կոչում
Իրավաբանական գիտությունների թեկնածու, ասիստենտ

Գիտական ատենախոսության թեմա
«Քաղաքացիական հայցի հիմնախնդիրները ՀՀ քրեական դատավարությունում» ի.գ.թ., ԺԲ.00.04- «Դատական իրավունք-դատարանակազմություն, քաղաքացիական դատավարություն, քրեական դատավարություն, կրիմինալիստիկա, դատական փորձաքննություն, փաստաբանություն, օպերատիվ-հետախուզական գործունեության տեսություն»

Գիտական հետազոտությունների շրջանակ
Քրեական դատավարությունում քաղաքացիական հայցը, տուժողի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, ձերբակալման հարցերը, դատական ակտերի վերանայման հարցը, ապացուցման հիմնահարցերը, անչափահասների արդարադատության հարցերը

Կարդացվող դասընթացներ
Քրեական դատավարություն (սեմինար), Գույքային հարցերը քրեական դատավարությունում, Ապացույցների տեսությունը ՀՀ քրեական դատավարությունում

Աշխատանքային (մասնագիտական) գործունեություն
2019 թ-ից առայսօր ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դոցենտ
2018 թ.ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր
2016 թ-ից Նորք - Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
2012 - 2019 թթ. ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի ասիստենտ
2016 թ-ից առայսօր Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդահանուր իրավասության դատարանի դատավոր
2014 - 2016 թթ. ՀՀ Արագածոտնի մարզի ընդահանուր իրավասության դատարանի դատավոր
2013 - 2014 թթ. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության` դատարաններում մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ
2013 թ. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի դատախազության ավագ դատախազ
2012 - 2013 թթ. Եվրասիա միջազգային համալսարանում`որպես իրավագիտության ամբիոնի վարիչ
2012 թ. ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդականի պաշտոն
2010 թ. ՀՀ դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչության պետ
2009 - 2012 թթ. «Դատական Դպրոց» ՊՈԱԿ-ում` որպես դասախոս
2008 - 2013 թթ. «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ-ում` որպես դասախոս
2007 - 2012 թթ. Լորիս Քալաշյանի անվան Հայկական Բաց համալսարանում` որպես դասախոս
2008 թ. ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների վարչության գլխավոր մասնագետ
2008 թ. ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորի օգնական
2007 թ. ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչության կրտսեր մասնագետ

Մասնակցությունը գիտական/մասնագիտական կառույցներին
ՀՀ դատավորների միության անդամ

Լեզուներ
Հայերեն (մայրենի), ռուսերեն, անգլերեն

(+374 60) 71-02-46 (ներքին 12-46)
Սերգեյ Մարաբյան