Սերգեյ Մեղրյան
Կրթություն
1992 - 1997 թթ. Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, Գերազանցության դիպլոմ
1997 - 2000 թթ. Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրա

Գիտական աստիճան, կոչում
Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Ատենախոսության թեման
Լիզինգի քաղաքացիաիրավական կարգավորումը
(մասնագիտությունը՝ ԺԲ.00.03 - «Մասնավոր իրավունք»)

Գիտական հետազոտությունների շրջանակը
Դատական իշխանություն և դատարանակազմություն, քաղաքացիական իրավունքների իրականացման և պաշտպանության հիմնահարցերը, քաղաքացիական դատավարություն, քարչական դատավարություն, դատական ապացուցման արդի հիմնախնդիրներ

Կարդացվող դասընթացներ
ՀՀ քաղաքացիական դատավարություն, ՀՀ քաղաքացիական իրավունք, Ապացուցման տեսությունը քաղաքացիական դատավարությունում

Աշխատանքային (մասնագիտական) գործունեություն
16.03.2020 թ.-ից առ այսօր ՀՀ գլխավոր հարկադիր կատարող
2018 թ.-ից առ այսօր ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի դոցենտ
2018 - 2019 թթ. ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամ
2007 - 2018 թթ. ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ
2012 - 2018թթ. Մասնակցել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծի մշակմանը և համակարգել է Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի կողմից ձևավորված համապատասխան աշխատանքային խմբի գործունեությունը
2016 - 2018 թթ․ ՀՀ դատական օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքային խմբի անդամ
2015 - 2019 թթ. Պարբերաբար դասավանդել է «Հայաստանի Հանրապետության դատական դպրոց» ՊՈԱԿ-ում, Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոցում, Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայում
2015 - 2016 թթ. ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքային խմբի ղեկավար
2014 - 2018 թթ. ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի գնահատման հանձնաժողովի գիտնական-անդամ (համատեղությամբ)
2006 - 2007 թթ. ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ
2003 - 2004 թթ. «Գրիգոր Զոհրապ» համալսարանի ռեկտոր (համատեղությամբ)
2002 - 2007 թթ. «Գրանդ Քենդի» հայ-կանադական ՀՁ ՍՊԸ իրավաբանական բաժնի պետ (համատեղությամբ)
2002 - 2007 թթ. «Հայ Հրուշակ» ԲԲԸ իրավաբան (համատեղությամբ)
2000 - 2006 թթ. ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասիստենտ
1999 - 2004 թթ. ԵՊՀ ուսանողական իրավաբանական խորհրդատվության կենտրոնի (իրավաբանական կլինիկայի) դասախոս-կորդինատոր (համատեղությամբ)
1998 - 2000 թթ. ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս

Մասնակցությունը գիտական/մասնագիտական կառույցներին
2010 – 2018, 2021 թթ․ ԲՈՀ-ի՝ ԵՊՀ-ում գործող իրավաբանական գիտություների գիտական աստիճաններ շնորհող թիվ 001 մասնագիտական խորհրդի անդամ
2005 – 2018 թթ․ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ
2015 – 2018 թթ․ ԵՊՀ գիտական խորհրդի անդամ

Մասնակցությունը հասարակական կամ այլ կառույցների
1998 թ.-ից Հայաստանի Հանրապետության իրավաբանների միության անդամ
2015 թ.-ից ՀՀ փաստաբանական պալատի անդամ (արտոնագիր թիվ 1957, կասեցված է)

Պագևներ
ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ոսկե հուշամեդալ»՝ կրթության և գիտության ոլորտում ներդրված մեծագույն ավանդի համար (2013 թ.)

Լեզուների իմացություն
հայերեն, անգլերեն և ռուսերեն

(+374 60) 71-02-45 (ներքին 12-45)
Սերգեյ Մեղրյան