Սերգեյ Առաքելյան
Կրթություն
2008 թ. Միացյալ Թագավորության «Առանձնապես վտանգավոր կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գործակալություն», փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի գծով վերապատրաստման դասընթացներ (ք.Հարլո, Մեծ Բրիտանիա)
1997 թ. Նյու Յորքի համալսարանի իրավաբանական դպրոց, էլեկտրոնային-իրավական հետազոտությունների գծով վերապատրաստման դասընթացներ
1996 - 1999 թթ. ԵՊՀ ասպիրանտուրա
1991 - 1996 թթ. ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ (գերազանցության դիպլոմով),

Գիտական աստիճան, կոչում
Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Գիտական ատենախոսությունների թեմաներ
Թեկնածուական – «Ընտանեկան-կենցաղային հարաբերությունների ոլորտում կատարվող սպանությունները և դրանց կանխումը (ՀՀ նյութերի հիման վրա)», ՌԴ Գլխավոր դատախազությանն առընթեր գիտահետազոտական ինստիտուտ, 12.00.08, 1999թ.
Դոկտորական – «Բռնությամբ կատարվող հանցագործությունները Հայաստանի Հանրապետությունում», ԺԲ.00.05 Քրեական իրավունք և կրիմինալոգիա, քրեակատարողական իրավունք, 2014թ.

Գիտական հետազոտությունների շրջանակ
Հանցավորության զարգացման միտումներ, մարդու դեմ ուղղված հանցագործություններ, բռնությամբ կատարվող հանցագործություններ, պաշտոնեական հանցագործություններ

Կարդացվող դասընթացներ
Քրեական իրավունք (Հատուկ մաս), Իրավական վիճակագրություն, Բռնությամբ կատարվող հանցագործություններ

Աշխատանքային (մասնագիտական) գործունեություն
2016 թ-ից առայսօր ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր, ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր (համատեղությամբ),
1999 - 2016 թթ. ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի դասախոս, ասիստենտ, դոցենտ և պրոֆեսոր,
2014 - 2016 թթ. ՀՀ հատուկ քննչական ծառայության քննչական աշխատանքների կազմակերպման կատարելագործման բաժնի պետ, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի խորհրդական,
2004 - 2006 թթ. ԵՊՀ գիտական քարտուղար
2000 - 2004 թթ. «Կանանց իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպության իրավական հարցերով խորհրդատու
1996 - 1998 թթ. Զարգացման հայկական բանկի իրավախորհրդատու

Մասնակցությունը գիտական / մասնագիտական կառույցներին
Իրավագիտություն 001 մասնագիտական խորհրդի (ԺԲ.00.05) անդամ

Մասնակցությունը խմբագրակազմերին
«Պետություն և իրավունք», «Դատական իշխանություն» և «Օրենքի պատվար» գիտագործնական հանդեսների խմբագրական խորհուրդների անդամ

Մասնակցությունը հասարակական կամ այլ կառույցներին
ՀՀ իրավաբանների միության անդամ,
ՀՀ հատուկ քննչական ծառայության որակավորման (մրցութային-ատեստավորող) հանձնաժողովի անդամ

Պարգևներ/կոչումներ
ՀՀ վարչապետի հուշամեդալ,
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալ,
ՀՀ քննչական կոմիտեի «Համագործակցության համար» մեդալ,
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի շնորհակալագիր

Լեզուներ
Հայերեն (մայրենի), ռուսերեն, անգլերեն

Ծառայությունը զինված ուժերում
ԵՊՀ ռազմական ամբիոն, պահեստազորի սպա

(+374 60) 71-02-50
(ներքին 12-50)
sarakelyan@ysu.am
Սերգեյ Առաքելյան