Շահեն Խաչատրյան
Շահեն Վոլոդյայի Խաչատրյանը ծնվել է 1976 թ-ի մարտի 25-ին, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում:

1992 թ-ին ավարտել է Ապարանի բնագիտա-մաթեմատիկական թեքումով գիշերօթիկ դպրոցը:

1992 թ-ին ընդունվել և 1997 թ-ին գերազանց առաջադիմությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը:

1996 - 2004 թթ. աշխատել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանության ինստիտուտի իզոտոպային հետազոտությունների լաբորատորիայում: 1997 - 2000 թթ. սովորել է ՀՀ ԳԱԱ ասպիրանտուրայում:

2001 թ-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսական թեզ և ստացել երկրաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Ատենախոսությունը նվիրված է Թուխմանուկի ոսկու հանքավայրի երկրաբանական կառուցվածքի ու ծագումնաբանության հարցերին: 2001 թ-ին ճանաչվել է «տարվա լագագույն ասպիրանտ և երիտասարդ գիտնական» մրցույթի հաղթող:

2001 - 2002 թթ. գործուղվել է Իտալիայի ազգային հետազոտությունների խորհրդի միջուկային քիմիայի ինստիտուտ, որտեղ զբաղվել է միջուկային և արդյունաբերական թափոնների մշակման հարցերով: 2003 թ-ին երեք ամսով վերապատրաստում է անցել Ենայի Ֆրիդրիխ-Շիլլերի անվան համալսարանի երկրագիտության ինստիտուտում, որտեղ զբաղվել է Հայաստանի բնական կլանիչների իոնափոխանակման հատկությունների ուսումնասիրությամբ:

2004 թ-ից աշխատում է երևանի պետական համալսարանում երկրաբանական ֆակուլտետի միներալոգիայի, պետրոլոգիայի և երկրաքիմիայի ամբիունում: 2009 թ-ից գլխավորում է ամբիոնը:

Դոցենտ Շ.Վ.Խաչատրյանը զբաղվում է երկրաբանական հանույթային, որոնողական-հետախուզական աշխպատանքներով, ինչպես նաև հանքավայերի միներալաբանական-երկրաքիմիական և ծագումնաբանական հարցերով:

Հեղինակ է շուրջ երեք տասնյակ գիտական հոդվածների, ուսումնամեթոդական ձեռնարկների գիտաարտադրական հաշվետվությունների:
Շահեն Խաչատրյան