Շիրազ Մարգարյան
Կրթություն
1965 - 1970 թթ. ԵՊՀ, Քիմիական ֆակուլտետ
1970 - 1974 թթ. Ասպիրանտուրա, քիմիական ֆիզիկայի ինստիտուտ, Մոսկվա

Գիտական աստիճան
Թեկնածուական - «Միջուկների քիմիական բևեռացման քանակական ուսումնասիրությունը» 02.00.04 - ֆիզիկական քիմիա, ԵՊՀ, 1975 թ.
Դոկտոր - «Սուլֆօքսիդների, սուլֆիդների, եթերների և ամինների միջմոլեկուլայի փոխազդեցությունները և ռեակցիաները» 02.00.04 - ֆիզիկական քիմիա, Դոնի - Ռոստովի, ֆիզիկական օրgանական քիմիայի ինստիտուտ, 1989 թ.

Աշխատանքային փորձ
1974 - 1977 թթ. Կրտսեր գիտաշխատող
1977 - 1989 թթ. Ավագ գիտաշխատող
1992 - 2005 թթ. Գիտական թեմայի ղեկավար
1989 - 2000 թթ. ԵՊՀ քիմիական ֆակուլտետի պրոֆեսոր
2002 թ-ին Պրոֆեսորի գիտական կոչում
2005 թ-ից առ այսօր ԵՊՀ գիտահետազոտական լաբորատորիայի գիտական ղեկավար
2000 թ-ից առ այսօր ԵՊՀ քիմիական ֆակուլտետի ֆիզիկական քիմիայի ամբիոնի վարիչ

Արտագնա կարգավիճակը
Հրավիրված գիտաշխատող (պոստ-դոկտոորանդ), Ցյուրիխի համալսարանի ֆիզիկական քիմիայի ինստիտուտ, Շվեյցարիա - 1991 թ.
Հրավիրված պրոֆեսոր, Բոլոնիայի համալսարանի Ջ. Չամիչյանի անվան քիմիայի ինստիտ, Իտալիա - 1998, 2000, 2003 թ.
Գիտական գործուղում, Մյունստերի համալսարանի ֆիզիկական քիմիայի ինստիտուտ, Գերմանիա 1998 թ.
Գիտական գործուղում, ԱՄՆ-ի Հյուսիսարևմտյան համալսարան - 1999, 2004 թթ.
Գիտական գործուղում, Ռեգենսբուրգի համալսարանի ֆիզիկական քիմիայի ինստիտուտ, Գերմանիա - 2006 թ.
Հրավիրված գիտաշխատող, Կալիֆորնիայի համալսարան - 2000 թ.
Հրավիրված գիտաշխատող,Լոնդոնի համալսարանի Բըրքբեկի քոլեջ - 2008 թ.
Հրավիրված պրոֆեսոր, Ֆրանսիայի ագրարային ինստիտուտ, Ռեյմս - 2008 թ.
Հրավիրված պրոֆեսոր, Ռոստոկի համալսարան Գերմանիա - 2009 թ.
Գիտական գործուղում, Բոխումի համալսարան, Գերմանիա - 2010 թ.
Հրավիրված պրոֆեսոր, Սաարլանդի համալսարան Գերմանիա - 2011 թ.

Կարդացվող դասընթացներ
Ֆիզիկական քիմիայի ընդհանուր դասընթաց
Մոլեկուլային սպեկտրոսկոպիա
Վիճակագրական թերմոդինամիկա
Կենսաֆիզիկական քիմիա

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Քիմիական և կենսաբանական համակարգերի ֆիզիկաքիմիական հետազոտություններ, սոլվատացման էֆեկտների ազդեցությունը էլեկտրոնադոնոր միացությունների ռեակցիոնունակության վրա, մոլեկուլային փոխազդեզությունների ուսումնասիրությունը սպեկտրոսկոպիկ և տեսական մեթոդներով

Մասնակցությունը դրամաշնորհների
Armenian National Science and Education Fund (ANSEF),
05-NS-biochem-0830-415, 2006
National Foundation of Science and Advanced Technologies (NFSAT) and U.S. Civilian Research and Development Foundation (CRDF), Armenian-U.S. Bilateral Grants Program-III, NFSAT CH 103-02/ CRDF 12033 2003-2004
International Science and Technology Center (ISTC), A-199-99 1999-2002
Armenian National Science and Education Fund (ANSEF), NS- # 1534, 2009
Գերմանիայի կրթության և գիտության նախարարության կողմից ֆինանսավորվող համատեղ դրամաշնորհ (BMBF) ARM 11/002, սկիզբը` 01.11.2011 ավարտը` 31.10.2013

Լեզուներ
Հայերեն, անգլերեն, ռուսերեն, գերմաներեն

Մասնագիտական անդամակցություն
Գիտական ամսագրերի խմբագրական կոլեգիայի անդամ
1992 - 2004 թթ. Հայաստանի քիմիական հանդես
2000 - 2006 թթ. ԵՊՀ գիտական տեղեկագիր, բնական գիտություններ
2002 - 2006 թթ. Գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի անդամ
ԵՊՀ մեթոդական խորհրդի անդամ

Պարգևներ
2003 թ-ին ՀՀ նախագահի մրցանակ
2010 թ-ին Բնագիտության ասպարեզում ՀՀ լավագույն մրցանակ

(+374 10) 55-51-72
shmarkar@ysu.am
Շիրազ Մարգարյան