Սլավիկ Մելքոնյան
Կարգավիճակ
Ֆիզմաթ. գիտ. դոկտոր

Հիմնական հետազոտական նախընտրություններ (փորձագիտական ոլորտներ)
Ֆլուկտուացիոն երևույթները կիսահաղորդչային նյութերում և սարքերում
Մակերևութային երևույթներ

Ընթացիկ հետազոտական նախընտրություններ
Շարժունակության ֆլուկտուացիա

Կրթական կենսագրություն
1975 - 1980 թթ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆալուլտետը
մասնագիտացում` ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա
որակավորում` ռադիոֆիզիկոս
1982 - 1986 թթ. ավարտել է Երևանի պետական համալսարանի կիսահաղորդիչների ֆիզիկա և միկոէլեկտրոնիկա ամբիոնի ասպիրանտուրան
1990 թ. ֆիզմաթ. գիտ. թեկնածու, «Խորը մակարդակներով կոմպենսացված կիսահաղորդչից պատրաստաված p+nn+ կառուցվածքների աղմուկների վերլուծություն», Հայաստանի ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և Էլեկտրոնիկայի ինստիտուտ
2007 թ. ֆիզմաթ. գիտ. դոկտոր, «Համասեռ կիսահաղորդիչներում էլեկտրոնների ցանցային շարժունակության ֆոնոնային հավասարակշիռ 1/f-ֆլուկտուացիաներ», Երևանի պետական համալսարան

Աշխատանքային և հետազոտական կենսագրություն
2007 թ-ից մինչև հիմա Երևանի պետական համալսարանի կիսահաղորդիչների ֆիզիկայի և միկրոէլեկտրոնիկայի ամբիոնի դոցենտ
1980 - 2006 թթ. Երևանի պետական համալսարանի կիսահաղորդիչների ֆիզիկայի և միկրոէլեկտրոնիկայի ամբիոնի գիտաշխատող

Ակադեմիական կուրսեր / Դասավանդական և նախապատրաստական փորձառույթներ
2007 թ.-ից մինչև հիմա Երևանի պետական համալսարան, կիսահաղորդիչների ֆիզիկա, կինետիկական երևույթները կիսահաղորդիչներում, ֆլուկտուացիոն երևույթները կիսահաղորդիչներում, կիսահաղորդիչների օպտիկական հատկությունները,
կիսահաղորդչային հետերոանցումներ, բյուրեղային դիէլեկտրիկների ֆիզիկա, պինդ մարմնի տեսության ներածություն

smelkonyan@ysu.am;
Սլավիկ Մելքոնյան