ՍՈՂՈՄՈՆ ԲԱԼՅԱՆ
Աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՀԽՍՀ վաստակավոր երկրաբան


Ծնվել է 1917թ. մարտի 14-ին Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի): 1935թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, 1940թ.` ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետը: Այնուհետև աշխատանքի է անցել Երևանի Նորագավթի միջնակարգ դպրոցում որպես տնօրեն: 1940թ. զորակոչվել է բանակ, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին:

1945 թվականից Ս. Բալյանը գիտական աշխատանքի է անցել ՀԽՍՀ ԳԱ էկոնոմիկայի սեկտորում: 1949թ. տեղափոխվել է երկրաբանության ինստիտուտ: Նույն տարում պաշտպանել է թեկնածուական, 1967թ.`դոկտորական ատենախոսություն: 1968թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: 1951 թվականից մինչև կյանքի վերջը ավելի քան կես դար, աշխատել է ԵՊՀ-ում: 1969-1997թթ. եղել է ԵՊՀ քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոնի հիմնադիր վարիչը:

Ս. Բալյանը հեղինակ է շուրջ 120 գիտական հոդվածների, քարտեզների, մենագրությունների: Նրա գիտական ուսումնասիրութունները նվիրված են ռեգիոնալ գեոմորֆոլոգիայի հարցերին, լավատակ ջրերի խնդրին, պլեյստոցենյան սառցապատումներին, հնէաշխարհագրությանը, նորագույն տեկտոնիկային, կիրառական գեոմորֆոլոգիային և գեոմորֆոլոգիական քարտեզագրմանը: Նրա հետազոտությունների յուրատեսակ հանրագումարն է «Հայկական լեռնաշխարհի ու հարակից մարզերի կառուցվածքային գեոմորֆոլոգիան» (Եր., 1969) աշխատությունը:

1970թ. Ս.Բալյանն արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր երկրաբանի կոչման: Պարգևտրվել է «Ալեքսանդր Նևսկի», «Կարմիր Աստղ» և «Պատվո նշան» շքանշաններով և բազմաթիվ մեդալներով:

Վախճանվել է 2002թ. մայիսի 15-ին Երևանում:
ՍՈՂՈՄՈՆ ԲԱԼՅԱՆ
1917-2002