Թամար Հայրապետյան
Կրթություն
1982 - 1987 թթ. Երևանի պետական համալսարան, բանասիրական ֆակուլտետ, հայոց լեզու և գրականություն:

Գիտական աստիճան
2001 թ. ԵՊՀ, Ժ.01.01, «Կոնստանդին Մելիք-Շահնազարյան (Տմբլաչի Խաչան). կյանքն ու գործը», բանասիրական գիտությունների թեկնածու:
2014 թ. ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտ, Ժ.01.05, «Խորհրդանշային ցուցիչները հայ ժողովրդական հեքիաթներում և վիպապատմական բանահյուսության մեջ», բանասիրական գիտությունների դոկտոր:

Աշխատանքային փորձ
2001 - 2007 թթ. ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող:
2007 - 2016 թթ. ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող:
2010 թ-ից ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի բանահյուսության տեքստաբանության բաժնի վարիչ:
2016 թ-ից ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող:
2007 թ-ից համատեղությամբ Պատմության ֆակուլտետի Մշակութաբանության ամբիոնի դասախոս, Երևանի պետական համալսարան

Կարդացվող դասընթացներ
Երևանի պետական համալսարան. Մշակութաբանություն, Բանագիտության հիմունքներ, Ժամանցի և զվարճանքի մշակույթը հայոց մեջ:

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Հայ ժողովրդական բանահյուսության վիպական ժանրերի ու մասնավորապես հայկական հրաշապատում հեքիաթների համեմատական տիպաբանության և խորհրդանիշային համակարգի ուսումնասիրման հարցերը:

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, գերմաներեն:

Մասնագիտական անդամակցություն
2010 թ. Անդամ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական խորհուրդ:
Թամար Հայրապետյան