Տիգրան Մարկոսյան
Կրթություն
2004 - 2008 թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, բակալավրիատ, գերազանցության դիպլոմ
2008 - 2010 թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, մագիստրատուրա
2010 - 2013 թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, ասպիրանտուրա

Գիտական աստիճան, կոչում
Իրավաբանական գիտությունների թեկնածու, ասիստենտ

Թեկնածուական ատենախոսության թեման
Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտերի վերանայման վարույթը քաղաքացիական դատավարությունում: Մասնագիտությունը` ԺԲ.00.04:

Գիտական ուսումնասիրությունների ոլորտը
Դատական իշխանություն և դատարանակազմություն, քաղաքացիական դատավարություն, վարչական դատավարություն, իրավունքների պաշտպանության այլ ձևերին առնչվող հիմնահարցեր, սնանկություն

Կարդացվող դասընթացներ
ՀՀ քաղաքացիական դատավարություն, դատական ակտերի վերանայման հիմնախնդիրները քաղաքացիական դատավարությունում, Սնանկության իրավական կարգավորումը

Աշխատանքային (մասնագիտական) գործունեություն
2010 թ.-ից առ այսօր - ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի ասիստենտ
2013 թ.-ից առ այսօր - ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդատվական ծառայության դասախոս-կոորդինատոր
2016 թ. հոկտեմբերից առ այսօր - ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման եվ իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն
2018 թ. սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգման հանձնաժողով, անդամ
2018 թ. ՀՀ փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողով, անդամ
2017 թ.-ից առ 2018 թ. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը մշակող աշխատանքային խումբ, անդամ
2017 թ.-ից առ 2018 թ. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը մշակող աշխատանքային խումբ, անդամ
2014 թ.-ից առ 2018 թ. «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ, քննությունների արդյունքների գնահատման և բողոքարկման հանձնաժողովների անդամ
2016 թ. սեպտեմբերից առ 2016 թ. հոկտեմբերը - ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման եվ իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար
2016 թ. - ՀՀ արդարադատության նախարարության կողմից ձևավորված Հայաստանի Հանրապետության 2017-2020 թվականների դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ծրագիրը մշակող աշխատանքային խմբի անդամ
2016 թ. - Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» ծրագրի շրջանակում ՀՀ դատական նոր օրենսգրքի հայեցակարգը մշակող աշխատանքային խմբի փորձագետ
2016 թ. - քաղաքացիական մասնագիտացման ոլորտում դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացված որակավորման գրավոր քննության գնահատման հանձնաժողովի անդամ
2015 թ. դեկտեմբերից 2016 թ. հոկտեմբեր - «Արդշինբանկ» ՓԲԸ-ի իրավաբանական ծառայության ղեկավարի առանձին դատական գործերի գծով տեղակալ
2015 թ. սեպտեմբերից առ 2016 թ. օգոստոսը - «ՀՀ փաստաբանական դպրոց» հիմնադրամի դասախոս
2015 թ. օգոստոսից առ 2015 թ. դեկտեմբերը - «Արդշինբանկ» ՓԲԸ-ի իրավաբանական ծառայության ղեկավարի պայմանագրերի և իրավական վերլուծության գծով տեղակալ
2014 թ. հուլիսից առ 2015 թ. օգոստոսը - «Արդշինբանկ» ՓԲԸ-ի իրավաբանական դեպարտամենտի պայմանագրերի և իրավական վերլուծության վարչության պետ
2014 թ. ապրիլից առ 2014 թվականի հուլիսը - «Սալսա Դիվելոփմենթ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ
2014 թ. հունվարից առ 2014 թ. հուլիսը - ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական
2013 թ. օգոստոսից առ 2014 թ. հուլիսը վերադաս հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի որոշումները քննարկող գանգատարկման խորհրդի անդամ
2013 թ. օգոստոսից առ 2014 թ. հունվարը - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ
2013 թ. վարչական մասնագիտացման ոլորտում դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացված որակավորման գրավոր քննության գնահատման հանձնաժողովի անդամ
2009 թ. ապրիլից առ 2013 թ. հուլիսը - «Բրեյվ» ՍՊԸ-ի իրավաբան
2012 թ. մարտից առ 2013 թ. օգոստոսը - «Կասկադ ինշուրանս» ԱՓԲԸ-ի խորհրդի անդամ
2012 թ. ՀՀ արդարադատության նախարարության կողմից ձևավորված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի փորձագետ
2011 թ.-ից մարտից առ 2012 թ. դեկտեմբերը - «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի փորձագետ

Մասնակցությունը հասարակական կամ այլ կառույցների
2009 թ-ից առ այսօր ՀՀ իրավաբանների միություն
2011 թ-ից առ այսօր ՀՀ փաստաբանների պալատի անդամ (արտոնագիր 1222)

Լեզուների իմացություն
հայերեն, գերմաներեն, անգլերեն և ռուսերեն

(+374 60) 71-02-44 (ներքին 12-44)
Տիգրան Մարկոսյան