Վահե Ռաֆայելյան
Կրթություն
1993 - 1998 թթ․ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ
1998 - 2001 թթ․ ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտ, պետաիրավական բաժանմունքի առկա բաժնի ասպիրանտ:

Գիտական աստիճան, կոչում
Իրավաբանական գիտությունների թեկնածու

Գիտական ատենախոսության թեմա
«Իշխանությունների տարանջատման սկզբունքը և դրա կիրառումը ժամանակակից պետություններում», 2001թ., 001:

Գիտական հետազոտությունների շրջանակ
Իշխանությունների տարանջատում, պետական կառավարում և տեղական ինքնակառավարում, ընտրական իրավունք, մարդու իրավունքներ, ծառայողական իրավունք։

Կարդացվող դասընթացներ
ՀՀ մունիցիպալ իրավունք

Աշխատանքային (մասնագիտական) գործունեություն
1999 թ․ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության իրավաբանական գլխավոր վարչության փաստաթղթերի տեսչության վարչության առաջատար մասնագետ
2000 թ. ապրիլի 13-19-ին ազգային փոքրամասնությունների իրավունքների ուսումնասիրությանը նվիրված Բուդապեշտի Սահմանադրական և օրենսդրական քաղաքականության ինստիտուտի կազմակերպած գիտական կոնֆերանս
2001 թ. ապրիլի 13-27-ը զեկույց Կիևում կազմակերպված «Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական համակարգը. Ուկրաինայի փորձը» վերտառությամբ գիտական կոնֆերանսին
2001 - 2003 թթ․ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության իրավաբանական գլխավոր վարչության հայցապահանջագրային վարչության գլխավոր մասնագետ
2003 թ-ից առ այսօր ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնի ասիստենտ
2005 - 2006 թթ. ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ԾԻԳ» պետական հիմնարկի առողջապահության բնագավառի իրավական բարելավման խմբի ղեկավար:
2006 - 2008 թթ. ՀՀ Ազգային ժողովի խմբակցության իրավական հարցերով փորձագետ
2007 թ. «Տեղական մակարդակով ժողովրդավարության և ապակենտրոնացման մասին» տարեկան համաշխարհային զեկույցի մշակման ծրագիր որպես ՀՀ ազգային զեկույցի մասնագիտական խմբի ղեկավար:
2007 թ․ ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական
2008 թ․ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալի խորհրդական:
2007 - 2010 թթ. ՄԱԿ-ի, ԵԱՀԿ հայաստանյան ներկայացուցչությունների և ինչպես նաև ԱՄՆ զարգացման գործակալության մի շարք ծրագրերի խմբի ղեկավար և փորձագետ:
2008 - 2010 թթ․ ԱՄՆ ՄԶԳ հակակոռուպցիոն ծրագրի (CASALS) փորձագետ
2008 - 2010 թթ․ Հայաստանի ֆրանսիական համալսարան դասաախոս
2011 - 2013 թթ․ ՀՀ զինվորական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի դատախազ
2013 թ–ից առ այսօր ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ։

Պարգևներ/կոչումներ
Արդարադատության 3-րդ դասի խորհրդական
ՀՀ գլխավոր դատախազության «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալ։

Լեզուներ
Հայերեն (մայրենի), ռուսերեն, անգլերեն։

(+374 10) 55-55-03
(+374 60) 71-02-48 (ներքին 12-48)
Վահե Ռաֆայելյան