ՎԱԼԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Ծնվել է 1949թ. փետրվարի 8-ին Կիրովաբադում: 1966թ. ավարտել է տեղի թիվ 9 միջնակարգ դպրոցը, 1971թ.՝ ԵՊՀ մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը:

1974-1992թթ. Վ. Մարտիրոսյանը եղել է ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի գիտաշխատող: 1978թ. պաշտպանել է թեկնածուական, 1989թ.՝ դոկտորական ատենախոսություն: 2002թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: 1992-2000թթ. եղել է ԵՊՀ ֆունկցիաների տեսության ամբիոնի պրոֆեսոր, իսկ 2000-2012թթ.՝ նույն ամբիոնի վարիչ: 2006թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ:

Վ. Մարտիրոսյանը հեղինակ է 36 գիտական հոդվածների, համահեղինակ՝ «Աստիճանային շարքեր՝ անալիտիկ շարունակություն և եզակիությունների տեղայնացում» (ռուս. Մ., 1991) մենագրության: Նրա գիտական հետազոտությունների հիմնական ուղղություններն են՝ մոտավորությունների տեսություն կոմպլեքս տիրույթում, անալիտիկ ֆունկցիաների վայերշտրասյան տեսություն (անալիտիկ շարունակություն, եզակիությունների տեղայնացում,միակության խնդիրներ):

Վախճանվել է 2012թ. մարտի 13-ին Երևանում:
ՎԱԼԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ