Վանյա Բարսեղյան
Կրթություն
1980 - 1985 թթ. ԵՊՀ մեխմաթ ֆակուլտետ, մեխանիկայի բաժին, ավարտել գերազանցության դիպլոմով
1985 - 1988 թթ. Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրա

Գիտական աստիճան
Թեկնածուական – «Խաղային խնդիրներ գրավիտացիոն դաշտում» «մաթեմատիկական կիբեռնետիկա» և «տեսական մեխանիկա» մասնագիտություններով, 1988 թ., Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարան
Դոկտորական – «Դինամիկական համակարգերի ղեկավարումը և դիտումը կոնֆլիկտային իրավիճակներում», «մաթեմատիկական կիբեռնետիկա և մաթեմատիկական տրամաբանություն» և «տեսական մեխանիկա» մասնագիտություններով, 2000 թ., ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ

Աշխատանքային փորձ
1989 - 1991 թթ. ԵՊՀ տեսական մեխանիկայի ամբիոնի կրտսեր գիտաշխատող
1991 - 1993 թթ. ԵՊՀ տեսական մեխանիկայի ամբիոնի ասիստենտ
1993 - 2001 թթ. ԵՊՀ տեսական մեխանիկայի ամբիոնի դոցենտ
1996 - 2000 թթ. ԵՊՀ Մեխանիկայի ֆակուլտետի դեկանի տեղակալ
2001 թ-ից ԵՊՀ պրոֆեսոր
2003 - 2007 թթ. ԵՊՀ տեսական մեխանիկայի ամբիոնի վարիչ
2007 թ-ի սեպտեմբերից առ այսօր համատեղությամբ - ԵՊՀ տեսական մեխանիկայի ամբիոնի պրոֆեսոր, 0,5 դրույքով
2004 - 2007 թթ. հոկտեմբեր «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն
2008 - 2009 թթ. փետրվար ՀՀ Գիտության պետական կոմիտե, գիտական քաղաքականության վարչության պետ
2009 թ-ի փետրվարից առ այսօր ՀՀ ԳԱԱ Նախագահության սփյուռքի բաժնի պետ

Կարդացվող դասընթացներ
ԵՊՀ-ում դասավանդած դասընթացները`
• տեսական մեխանիկա
• ղեկավարման տեսություն
• վարիացիոն հաշիվ և օպտիմիզացիայի մեթոդներ
• շարժման ղեկավարման և դիտման տեսություն
• օպտիմալ դիտման տեսություն
• թռիչքի դինամիկա և ղեկավարում
• թռիչքի օպտիմալ ղեկավարման տեսություն
• մասնագիտության արդի խնդիրներ
• դինամիկայի հակադարձ խնդիրներ
«Շարժման ղեկավարում և կայունություն» մագիստրոսական ծրագրի ղեկավար

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Դինամիկական համակարգերի օպտիմալ ղեկավարման տեսություն և օպտիմալ դիտման տեսություն, դիֆերենցիալ խաղերի տեսություն և դրանց կիրառությունները մեխանիկական համակարգերի համար

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, անգլերեն (կարդում և թարգմանում եմ բառարանով)

Մասնագիտական անդամակցություն
• Դինամիկական խաղերի միջազգային ընկերության ռուսական բաժանմունքի անդամ
• ՀՀ տեսական և կիրառական մեխանիկայի ազգային կոմիտեի անդամ
• «Կրթությունը և գիտությունը Արցախում» հանդեսի խմբագրության անդամ

barsegh@ysu.am
Վանյա Բարսեղյան