Վասիլի Ցականով
Կրթություն
Դոնի Ռոստովի Պետական Համալսարան, մագիստրոսի աստիճան, Ռուսաստան, 1981 թ.

Գիտական աստիճանը
Ֆիզ-մաթ. գիտ. Թեկնածու, Երևան, 1990 թ.
Ֆիզ-մաթ. գիտ. դոկտոր, Երևան, 1998 թ.

Աշխատանքային գործունեություն, կոչում
2007 թ-ից մինչ այժմ Երևանի Պետական Համալսարանի Միջուկային ֆիզիկայի ամբիոնի վարիչ
2004 թ-ից մինչ այժմ «ՔԵՆԴԼ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն
2002 - 2004 թթ. «ՔԵՆԴԼ» գիտահետազոտական ինստիտուտի տեխնիկական տնօրեն
2000 - 2002 թթ. «Սինքրոտրոնային լույսի աղբյուր» բաժնի ղեկավար, Երևանի ֆիզիկայի ինստիտուտ
1998 - 2000 թթ. «Փնջերի ֆիզիկա» խմբի ղեկավար, Երևանի ֆիզիկայի ինստիտուտ
1992 - 1998 թթ. ավագ գիտաշխատող, Երևանի ֆիզիկայի ինստիտուտ
1991 - 1992 թթ. հրավիրված գիտաշխատող, DESY, Գերմանիա
1990 - 1991 թթ. հրավիրված գիտաշխատող, Տեխնիկական Համալսարան, Գերմանիա
1985 - 1990 թթ. «Գծային արագացուցիչներ և արագացման նոր մեթոդներ» լաբորատորիայի գիտաշխատող, Երևանի ֆիզիկայի ինստիտուտ
1988 թ. հրավիրված գիտաշխատող, DESY, Գերմանիա
1981 - 1985 թթ. «Փնջերի ֆիզիկա» լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող, Երևանի ֆիզիկայի ինստիտուտ

Ակադեմիկական կուրսեր
Փնջերի ֆիզիկա և արագացուցչային տեխնիկա
Լիցքավորված մասնիկների ճառագայթում

Մասնագիտական հետաքրքրությունների ցանկ
- Նոր արագացման մեթոդներ, Կիլվատերային դաշտեր և կիլվատերային արագացում
- Փնջերի ֆիզիկան գծային արագացուցիչներում և կոլլայդերներում
- Սինքրոտրոնային լույսի աղբյուրի ֆիզիկա
- Ազատ էլեկտրոնների վրա լազերներ

Լեզուներ
Հայերեն` մայրենի, ռուսերեն` գերազանց, անգլերեն` լավ

Մասնագիտական անդամակցություն
- Ապագա արագացուցիչների միջազգային խորհրդի անդամ
- Բարձր էներգիաների ֆիզիկայի մասնագիտական խորհրդի անդամ (ԵրՖԻ)
Վասիլի Ցականով