Վիկտոր Օհանյան
Կրթություն
1966 - 1971 թթ. ԵՊՀ, Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ, ուսանող
1971 - 1974 թթ. ԵՊՀ, Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ, հավանականությունների տեսության և մաթ. վիճակագրության ամբիոն, ասպիրանտ

Գիտական աստիճան
Թեկնածուական: «Պատահական կետային պրոցեսներ հատողների վրա», 1979 թ., Ստեկլովի անվան մատեմատիկայի ինստիտուտ, Լենինգրադի մասնաճյուղ,
Դոկտորական: «Կոմբինատոր վալյուացիաներ ինտեգրալ և ստոխաստիկ երկրաչափությունում», 1998 թ., Սանկտ-Պետերբուրգի համալսարան, Սանկտ-Պետերբուրգ

Աշխատանքային փորձ
1974 թ-ից մինչ այժմ ԵՊՀ, Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ, հավանականությունների տեսության և մաթ. վիճակագրության ամբիոն,
1974 - 1984 թթ. ասիստենտ,
1984 - 2001 թթ. դոցենտ,
2001 թ-ից մինչ այժմ պրոֆեսոր,
1995 թ-ից մինչ այժմ Հայաստանի Ամերիկյան համալսարանի հրավիրված պրոֆեսոր,
1994 - 2010 թթ. առաջատար հետազոտող ՀՀ ԳԱԱ Մաթ. Ինստիտուտ
1979 (6 ամիս) և 1983 (6 ամիս) Մոսկվայի Պետական Համալսարանի ստաժոր,
1982 (4 ամիս) Յենայի Համալսարանի (ԳԴՀ), ստաժոր,
2005 (2 ամիս) Մոսկվայի Պետական Համալսարանի և Սանկտ-Պետերբուրգի Ստեկլովի անվան մաթեմատիկայի ինստիտուտ, Սանկտ-Պետերբուրգի մասնաճյուղ

Կարդացվող դասընթացներ
1. Հավանականությունների տեսություն,
2. Մաթեմատիկական Վիճակագրություն,
3. Ստոխաստիկ Երկրաչափություն,
4. Ինտեգրալ Երկրաչափություն,
5. Պատահական կետային պրոցեսներ,
6. Որակի վիճակագրական ստուգում,
7. Դիսկրետ Մաթեմատիկա

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Ստոխաստիկ և ինտեգրալ երկրաչափություն, Պատահական կետային պրոցեսներ, հավանականությունների տեսություն և մաթ. վիճակագրություն, Որակի վիճակագրական ստուգում, Ֆինանսական Մաթեմատիկա

Մասնակցությունը դրամաշնորհների
1. Գլխավոր հետազոտող #AE1-2535-YE-03 դրամաշնորհի «Բազմաչափ բազմապատիկ նմուշային սխեմաների մշակումը արտադրության որակի կառավարման համար»,
1 դեկտեմբերի 2003 – 30 նոյեմբեր 2005;
2. Հետազոտող #CRDF12065 դրամաշնորհի «կոմբինատոր ինտեգրալ երկրաչափության Ստոխաստիկ հետևանքներ»,
1 հունվարի 2003 - 31 դեկտեմբերի 2004;
3. Հետազոտող SOROS դրամաշնորհի «կոմբինատոր ինտեգրալ երկրաչափության անալիտիկ հետևանքներ», 1994 - 1995

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն

Մասնագիտական անդամակցություն
1. 050 պաշտպանության խորհրդի անդամ;
2. ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի գիտական խորհրդի անդամ;
3. Հայաստանի Ազգային Ակադեմիայի Տեղեկագիր, Մաթեմատիկա, Գլխավոր խմբագրի տեղակալ:
4. SUTRA (Journal of Mathematical Science Education) ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ:
5. Ամերիկյան մաթեմատիկական միության անդամ;
6. «Mathematical Review» և «Zentrblatt fur Mathematik» ամսագրերի գրախոսող

victo@aua.am
Վիկտոր Օհանյան