ԽՈՐԵՆ ԵՐԻՑՅԱՆ
Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ


Ծնվել է 1882р. հունվարի 15-ին Սանահին գյուղում: Նախնական կրթությունն ստացել է Թիֆլիսի Արղությանի գիշերօթիկ դպրոցում, այնուհետև 1900թ., ավարտել է Թիֆլիսի այգեգործական դպրոցը և մինչև 1906թ. աշխատել Անդրկովկասի տարբեր հիմնարկություններում: 1906-1909թթ. սովորել է Լայպցիգի գյուղատնտեսական ինստիտուտում:

1909-1910թթ. Խ. Երիցյանը Թավրիզի Հայկական կենտրոնական դպրոցի տնօրենն էր: 1910-1918թթ. Թիֆլիսում վարել է տարբեր պաշտոններ գյուղատնտեսության բնագավառում: 1918թ.աշխատանքի է անցել Գանձակում որպես գավառակւսն գյուղատնտես, ապա նշչանակվել Երևանի հողագործության գլխավոր վարչության գլխավոր գյուղատնտես, այնուհետև մինչև 1928թ. Հողագործության ժողովրդական կոմիսարիատի հողաբաժնի վարիչ:

1923թ. Խ. Երիցյանը հրավիրվել է ԵՊՀ, նշանակվել անասնաբուծության ամբիոնի վարիչ: Մինչև կենսաթոշակի անցնելը դասախոսել է ԵՊՀ-ում, Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում և այլ բուհերում:

1929թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում, իսկ 1937թ., առանց ատենախոսության պաշտպանության գյուղատնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1945թ. Խ. Երիցյանը պաշտսլանել է դոկտորական ատենախոսություն, նույն թվականին ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ:

Նա արժեքավոր ուսումնասիրություններ է կատարել գյուղատնտեսական կենդանիների արոտային շրջանի, մատղաշների աճեցման, կերերի նախապատրաստման և անասնաբուծության բնագավառի այլ գործնական հարցերի շուրջ: Հեղինակ է բազմաթիվ գիտական աշխատությունների, գիտահանրամատչելի գրքերի և ձեռնարկների:

1944թ. Խ. Երիցյանը պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:

Վախճանվել է 1956թ. մայիսի 5-ին Երևանում:
ԽՈՐԵՆ ԵՐԻՑՅԱՆ
1882-1956