Ելենա Երզնկյան
Կրթություն
1975 - 1979 թթ. Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի ասպիրանտուրա
1970 - 1975 թթ. ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական լեզուների բաժին
1968 - 1972 թթ. Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան (դաշնամուր)
1960 - 1970 թթ. Երևանի Ա. Պ. Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոց

Գիտական աստիճաններ և կոչումներ
1979 թ. բանասիրական գիտությունների թեկնածու (Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարան)
2012 թ. բանասիրական գիտությունների դոկտոր (Երևանի պետական համալսարան)
1982 թ. դոցենտ
2008 թ. պրոֆեսոր

Մասնագիտական գործունեություն
1993 թ-ից մինչ այժմ ԵՊՀ Անգլերեն լեզվի թիվ 2 ամբիոնի վարիչ
2008 թ-ից մինչ այժմ ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնի պրոֆեսոր
1982 - 1993 թթ. ԵՊՀ օտար լեզուների ամբիոնի դոցենտ
1979 - 1982 թթ. ԵՊՀ օտար լեզուների ամբիոնի դասախոս
2004 - 2009 թթ. ՀՀ Կրթության և գիտության նախարարության, Համաշխարհային բանկի և «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակի «Կրթության որակ և համապատասխանություն» առաջին վարկային ծրագրի շրջանակներում մի շարք ենթածրագրերի ղեկավար` անգլերենի ավարտական և ընդունելության թեստերի, անգլերենի չափորոշիչների, առարկայական նոր ծրագրերի և գնահատման համակարգի, ավագ դպրոցի չափորոշիչների և նոր կրթական ծրագրերի մշակման, ինչպես նաև ուսուցիչների վերապատրաստման
2002 - 2008 թթ. ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի և Բրիտանական խորհրդի PELTS (Project for English Language Testing in Schools (Անգլերենի թեստավորումը դպրոցում)) համատեղ ծրագրի ղեկավար, PELTS ծրագրի շրջանակներում նոր տիպի թեստերի գնահատողների վերապատրաստող
1999, 2000, 2003, 2009, 2010 թթ. Համաշխարհային բանկի կողմից կազմակերպված «Հայաստանի դասագրքեր - 1999» և «Հայաստանի դասագրքեր - 2000» և «Հայաստանի դասագրքեր» հիմնադրամի կողմից կազմակերպված միջնակարգ դպրոցների համար դասագրքերի մրցույթի անգլերենի հանձնաժողովի նախագահ
1992, 2000, 2009 թթ. «Անգլերեն լեզու» (բանավոր) բուհերի ընդունելության քննության առարկայական հանձնաժողովի նախագահ
1992, 1999, 2001, 2003 թթ. «Անգլերեն լեզու» (գրավոր) բուհերի ընդունելության քննության առարկայական հանձնաժողովի նախագահ

Դասավանդվող դասընթացներ և հետազոտական աշխատանք
Ակադեմիական անգլերեն. տեսություն և պրակտիկա, բառագիտություն, իմաստաբանություն, բառարանագրություն, ճանաչողական իմաստաբանություն, ակադեմիական գրագրություն, գիտելիքի գնահատում և թեստավորում, կիրառական լեզվաբանություն

Մասնագիտական հետաքրքրություններ
Իմաստաբանություն, ճանաչողական լեզվաբանություն, գործաբանություն, ընդհանուր և զուգադրական լեզվաբանություն, կիրառական լեզվաբանություն, օտար լեզվի դասավանդման մեթոդիկա, գիտելիքի գնահատում, արժևորում և չափում
Թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների ղեկավարում
  • «Տնտեսական իրադարձության լեզվաճանաչողական մոդելավորումը» (պաշտպանված է 2017թ.)
  • «Ներիմաստի դրսևորումը երկխոսության մեջ (անգլերեն նյութի հիման վրա)» (պաշտպանված է 2014թ.)
  • «Իմաստային ժխտման կարգը և դրա արտահայտման միջոցները ժամանակակից անգլերենում» (պաշտպանված է 2014թ.)
  • «Գնահատողականության ուժգնացման իմաստագործառական առանձնահատկությունները ժամանակակից անգլերենում» (պաշտպանված է 2013թ.)
  • «Ժամանակային հարաբերականության կարգը ժամանակակից անգլերենում` իսպաներենի զուգադրությամբ» (պաշտպանված է 2007թ.)
  • «Անգլերեն գործարար նամակագրության լեզվաոճական առանձնահատկությունները» (պաշտպանված է 2006թ.)
  • «Քաղաքավարության կարգի իմաստագործաբանական արժեքը ժամանակակից անգլերենում (պաշտպանված է 2006թ.)
  • «Լայնիմաստ գոյականների իմաստային և գործառական առանձնահատկությունները անգլերենում» (պաշտպանված է 2006թ.)
  • «Շարժում արտահայտող միջոցները ժամանակակից անգլերենում» (պաշտպանված է 2001թ.)
  • «Բայի ժամանակաձևի` սահմանական եղանակի իմաստային և գործառական առանձ¬նա-հատ¬¬կու¬թյունները անգլերենում և հայերենում» (պաշտպանված է 1992թ.)
  • «Ժամանակի ցուցայնության կարգը անգլերենում` հայերենի զուգադրությամբ» (պաշտպանված է 1991թ.)

    Մասնագիտական անդամակցություն
    1982 - 1991 թթ. ՀՍՍՀ Բարձրագույն կրթության նախարարության մեթոդմիավորման «Օտար լեզուներ» մեթոդխորհրդի գիտքարտուղար
    1991 թ-ից մինչ այժմ ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի Գիտական խորհրդի անդամ
    1994 - 2005 թթ. ԵՊՀ-ում գործող ԲՈՀ-ի գիտական աստիճաններ շնորհող 009 «Գերմանական լեզուներ» մասնագիտական խորհրդի անդամ
    1999 թ-ից մինչև այժմ ՀՀ ԿԳ նախարարության գիտամեթոդական միավորման առարկայական հանձնաժողովի անդամ
    1998 - 2012 թթ. ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի Գիտական խորհրդի անդամ
    2003 - 2005 թթ-ից AASE-ի՝ Անգլերենի ուսումնասիրության հայկական ասոցիացիայի անդամ
    2005 թ-ից մինչ այժմ AASE-ի՝ Անգլերենի ուսումնասիրության հայկական ասոցիացիայի (Անգլերենի ուսումնասիրության Եվրոպական ֆեդերացիայի անդամ) փոխնախագահ
    2005 թ-ից մինչ այժմ ԵՊՀ-ում գործող ԲՈՀ-ի գիտական աստիճաններ շնորհող 009 «Գերմանական լեզուներ» (2014 թ.-ից` «Օտար լեզուներ») մասնագիտական խորհրդի գիտքարտուղար
    2005 թ-ից մինչ այժմ LATEUM (Linguistic Association of the Teachers of English at the University of Moscow) լեզվաբանական ասոցիացիայի անդամ
    2006 - 2011 թթ. ԵՊՀ Գիտական խորհրդի անդամ

    Այլ մասնագիտական գործունեություն
    2012 թ-ից մինչ այժմ ՈԱԱԿ փորձագետ
    2007 թ-ից ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի «Օտար լեզուները Հայաստանում» գիտամեթոդական հանդեսի հիմնադիր և գլխավոր խմբագիր
    1995 թ-ից «Օտար լեզուները բարձրագույն դպրոցում» գիտական հանդեսի հիմնադիր և գլխավոր խմբագիր
    1982 - 1991 թթ. «Օտար լեզուներ: Արտասահմանյան գրականություն» գիտական աշխատությունների միջբուհական ժողովածուի գլխավոր խմբագիր

    Պետբյուջեից ֆինանսավորվող նախագծերի գիտական ղեկավար
    2005 - 2007 թթ. «Հայերենից լեզվական տրանսֆերի (փոխանցման) առանձնահատկությունները անգլերեն լեզվի լսարանում (նախաբուհական և բուհական մակարդակներում)»:
    2008 - 2010 թթ. «Երկխոսությունը միջմշակութային համատեքստում»

    Միջազգային կոնֆերանսների և սեմինարների մասնակցություն
    ՀՀ, ՌԴ, Մեծ Բրիտանիա, Ճապոնիա, Լյուքսեմբուրգ, Թուրքիա, Ֆրանսիա, Դանիա, Իտալիա, Սլովակիա, Մալթա, Իռլանդիա, Շվեյցարիա, Իսպանիա, Գերմանիա, Չեխիա

    Պարգևներ
    ԵՊՀ պատվոգրեր
    ԵՊՀ ոսկե հուշամեդալ
    ԵՊՀ արծաթե հուշամեդալ
    Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե մեդալ

    Օտար լեզուներ
    անգլերեն, ռուսերեն, գերմաներեն

    yerznkyan@ysu.am
  • Ելենա Երզնկյան