Յուլիա Անտոնյան
Կրթություն
1997 - 2001 թթ. ուսանել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի ազգագրության բաժնի ասպիրանտուրայում /հեռակա/
1990 - 1995 թթ. ուսանել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում

Գիտական աստիճան
Պատմական գիտությունների թեկնածու (2007)
Գիտական թեմա` Մոգական հեքիմությունը և գուշակությունը Հայաստանում

Աշխատանքային փորձ
2008 թ-ից ցայսօր ԵՊՀ պատմության ֆակուլտետ, մշակութաբանության ամբիոն, դոցենտ /2017-ից/:
2006 - 2007 թթ. Ջինիշյան հիմնադրամի ծրագրերի գրահատման փորձագետ (պայմանագրային կարգով)
1997 - 2005 թթ. Եվրասիա Հիմնադրամ, հասարակական ոլորտում ծրագրերի պատասխանատո:
2011 թ-ից Եվրոպական Մշակույթի համեմատական հետազոտությունների ԻՆստիտուտի Մշակութային Կոմպենդիում ծրագրի ազգային փորձագետ (պայմանագրային կարգով):

Կարդացվող դասընթացներ
Մշակութային մարդաբանություն (բակալավրիատ, մշակութաբանության բաժանմունք)
Վերածննդի ու Նոր դարի Եվրոպայի մշակույթի պատմություն (բակալավրիատ, մշակութաբանության բաժանմունք)
Սոցիալական կառույցների մարդաբանություն, Մագիստրատուրա
Կրոնը մշակույթի համակարգում (մագիստրատուրա, մշակութաբանության բաժանմունք)
Մշակութաբանություն (բակալավրիատ, կամընտրական առարկա այլ ֆակուլտետներում)
Մշակույթի տեսություն (բակալավրիատ, միջմշակութային հաղորդակցման բաժին, ռուսական բանասիրության ֆակուլտետ)

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Կրոնի մարդաբանություն (ժամանակակից կրոնական գործընթացներ և շարժումներ, վերնակուլյար կրոնականություն, կրոնը սոցիալական գործընթացներում), սոցիալական կառուցվածք, վերնախավի մարդաբանություն, պատմական մարդաբանություն, խորհրդայինի ու հետ-խորհրդայինի մարդաբանություն:

Դրամաշնորհներ
Ստացել է հետազոտական դրամաշնորհներ Բյոլլ Հիմնադրամից (անհատական), Կարնեգի-Եվրասիա Հիմնադրամից (CRRC, անհատական), Swiss Secretariat for Research and Education (միջազգային ծրագրի շրջանակներում):
Ստացել է որակավորման բարձրացման համար դրամաշնորհներ՝ John Smith Fellowship (2003), Բերքլի համալսարանի (ԱՄՆ) դասընթացների զարգացման ծրագիր (2010), Սորոս Հիմնադրամի ֆինանսավորմամբ Հարվարդ և Oրխուս համալսարանների կազմակերպմամբ կրոնի մարդաբանության ոլորտում հետազոտական և դասավանդման հմտությունների բարձրացման ծրագիր (RESET 2010 - 2013), Ֆոլքսվագեն հիմնադրամի դրամաշնորհ /Շտուտգարդտի համալսարանի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում, 2015-2018/:

Այլ
Մասնակցել է բազմաթիվ տեղական ու միջազգային կոնֆերանսներում:
Դասախոսել է Ֆրիբուրգի համալսարանում /Շվեյցարիա, 2014/ և Թբիլիսիի Իլիայի անվան համալսարանում գերմանական ուսանողների համար կազմակերպած ամառային դպրոցում (2017)

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն – ազատ
Իսպաներեն - կարդալ
Յուլիա Անտոնյան