Յուրի Հակոբյան
Կրթություն
1972 - 1975 թթ. ասպիրանտ, ՍՍՀՄ ԳԱ սոցիալ-տնտեսական պրոբլեմների ինստիտուտ, Լենինգրադ, Ռուսաստան
1966 - 1972 թթ. ուսանող, կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ, Երևանի պետական համալսարան, Հայաստան

Գիտական աստիճան
2000 թ. Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Թեմա. «Հանրահաշվական բազմացանցային վերապայմանավորիչներ վերջավոր տարրային մատրիցների համար», ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ, Երևան, 2000 թ., մասնագիտություն`Ե.13.05 - մաթեմատիկական մոդելավորում, թվային մեթոդներ և ծրագրերի համալիրներ
1978 թ. Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու
Թեմա. «Պարաբոլական հավասարումների լուծման վարիացիոն տարբերական մեթոդները»,
ՍՍՀՄ Սիբիրյան բաժանմունքի Հաշվողական Կենտրոն, Նովոսիբիրսկ, Ռուսաստան, 1978 թ. մասնագիտություն` Ա.01.07 - հաշվողական մաթեմատիկա

Աշխատանքային փորձ
2007 թ-ից այժմ Թվային անալիզի և մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի վարիչ, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ, Երևանի պետական համալսարան
2001 - 2007 թթ. Մաթեմատիկական մեթոդների և մոդելավորման ամբիոնի վարիչ, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ, Երևանի պետական համալսարան
1980 - 2001 թթ. Դոցենտ, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ, Երևանի պետական համալսարան
1976 - 1980 թթ. Ասիստենտ, կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ, Երևանի պետական համալսարան

Գիտական կոչում
1984 թ. դոցենտ
2006 թ. պրոֆեսոր

Կարդացվող դասընթացներ
- թվային մեթոդներ,
- հաշվողական գծային հանրահաշիվ,
- մատրիցային անալիզ,
- վերապայմանավորման մեթոդներ,
- մասնական ածանցյալներով դիֆերենցիալ հավասարումների թվային լուծում,
- վերջավոր տարրերի մեթոդ

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
- հաշվողական գծային հանրահաշիվ,
- վերապայմանավորման մեթոդներ,
- մասնական ածանցյալներով դիֆերենցիալ հավասարումների թվային լուծում,
- վերջավոր տարրերի մեթոդ

Մասնակցությունը դրամաշնորհների
NW0 (Netherlands Organization for Scientific Research)
1993 թ. No. 7.13.-016.
1996 - 1997 թթ. (Dutch-Russian Collaboration Program) No. 047.003.017
INTAS (International Association for the Promotion of Cooperation with Scientists from the Independent States of the Former Soviet Union)
1995 թ. No. 93-377
1995 - 1998 թթ. No. 93-377ex

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, անգլերեն

Մասնագիտական անդամակցություն
2010 թ-ից մ/այժմ Երևանի պետական համալսարանում գործող ԲՈՀ-ի 044 «Մաթեմատիկական կիբեռնետիկա և մաթեմատիկական տրամաբանություն» մասնագիտական խորհրդի անդամ
2006 - 2007 թթ. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում գործող ԲՈՀ-ի 032 «Կառավարում, ավտոմատացման համակարգեր և էլեկտրոնիկա» մասնագիտական խորհրդի անդամ
2010 թ-ից մ/այժմ «Բանբեր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի. մոդելավորում, օպտիմալացում, կառավարում» խմբագրական խորհրդի անդամ
2009 թ-ից մ/այժմ «Երևանի պետական համալսարինի գիտական տեղեկագիր. Ֆիզիկական և մաթեմատիկական գիտություններ» խմբագրական խորհրդի անդամ

Պարգևներ
Երևանի պետական համալսարանի ոսկե մեդալ, 2009

yuri.hakopian@ysu.am
Յուրի Հակոբյան