![]() |
Ալբերտ Եփրեմի Սահակյան
Դեղագործական գիտությունների թեկնածու, դոցենտ | Ֆարմտեխնոլոգիայի և ֆարմացիայի էկոնոմիկայի ու կառավարման ամբիոն Կրթություն
Երևանի պետական բժշկական համալսարանի դեղագործական ֆակուլտետ: 1998 թ. ԱՀԿ, «Սոցիալական դեղագործություն», «Դեղագետների դիպլոմային և հետդիպլոմային կրթությունը»,Պրագա (Չեխիա), Բուդաբեշտ (Հունգարիա): 2002 թ. ԱՀԿ և Բոստոնի համալսարան, Դեղային քաղաքականության հարցերին նվիրված դասընթաց: Գիտական աստիճան, կոչում Դեղագործական գիտությունների թեկնածու, դոցենտ Գիտական ատենախոսության թեմա Մոնոամինէրգիկ համակարգի տարբեր օղակների շուրջօրյա փոփոխությունները ստամոքսի խոցային ախտահարումների և ֆուբրոմեգանիունիալամիդի խոցապաշտպան ազդեցության մեխանիզմներում Գիտական հետազոտությունների շրջանակ Ժամանակային դեղաբանություն (Քրոնոֆարմակոլոգիա): Դեղերի շրջանառության ոլորտի կարգավորման հիմնախնդիրների ուսումնասիրությունը և բարեփոխումների գիտական հիմնավորումների մշակումը Կարդացվող դասընթացներ «Դեղագործության կառավարում և էկոնոմիկա» Աշխատանքային փորձ 1977 - 1980 թթ. Երևանի պետական բժշկական համալսարան, Դեղերի տեխնոլոգիայի և դեղագործության կազմակերպման ամբիոնի ավագ լաբորանտ 1980 - 1995 թթ. ասիստենտ և ավագ դասախոս, 1995 թ-ից մինչ օրս դոցենտ, 1996 - 1998 թթ ամբիոնի վարիչ, 1991 - 1992 թթ Արտասահմանցի ուսանողների դեկանի տեղակալ: 1992 - 1996 թթ ՀՀ առողջապահության նախարարության «Հայ դեղագործություն» արտադրական միավորման փոխտնօրե: 1999 - 2001 թթ ՀՀ առողջապահության նախարարության դեղորայքային ապահովվածության գլխավոր վարչության պետ: 2001 թ-ից առ այսօր ՀՀ առողջապահության նախարարության դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի փոխտնօրեն: 2016 թ-ից առ այսօր ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտի Ֆարմտեխնոլոգիայի և ֆարմացիայի էկոնոմիկայի ու կառավարման ամբիոնի դոցենտ: Մասնագիտական անդամակցություն ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի գիտական խորհուրդ, ԵՊԲՀ «Դեղագիտություն» ԺԵ.00.01 մասնագիտական պաշտպանական խորհուրդ, «Էմիլ Գաբրիելյանի հիմնադրամ» հասարակական կազմակերպություն, «Հայ դեղագործների միություն» հասարակական կազմակերպություն, «Դեղագիտություն և դեղաբանություն. Կրթություն և գիտություն ասոցիացիա» հասարակական կազմակերպություն, «Դեղերի օգտագործման գիտական խումբ» հասարակական կազմակերպություն Պարգևներ 2005 թ. «Ոսկե մեդալ»՝ երկարամյա անբասիր գիտամանկավարժական աշխատանքի համար, 2007 թ. Շնորհակալագիր՝ Երևանի պետական բժշկական համալսարանում բազմամյա բարեխիղճ աշխատանքի համար, 2010 թ. «Արծաթե կրծքանշան»՝ կրթության, գիտության, բժշկական և աշխատանքային այլ բնագավառներում անբասիր գործունեություն իրականացնելու համար: Դրամաշնորհներ 2006 թ. Դեղերի մատակարարման/բաշխման շղթայի ծախսերի հետազոտոթյուն, USAID/ MSH 2008 թ. Հայաստանում դեղագործական օրենսդրության զարգացում. ԱՀԿ/ՀՀ ԱՆ 2009 - 2013 թթ. Դեղագործական հոգածության ինդիկատորների մշակում, EDQM 2010 - 2011 թթ.Հակատուբերկուլոզային դեղերի կարգավորման համակարգի գնահատում, ԱՀԿ 2011 թ.Դեղերի փոխհատուցման համակարգի հետազոտություն, USAID/WHO/MoH 2011 - 2015 թթ. Դեղերի քաղաքականության` որպես առողջապահության համակարգի հզորացման բաղադրիչի, բարելավում, MoH/GF 2013 թ. Հիմնական դեղերի ընտրության չափորոշիչների մշակում, ԱՀԿ/ՀՀ ԱՆ, 2014 - 2015 թթ. Հիվանդանոցներում հակամանրէային դեղերի կիրառման հետազոտություն, Անտվերպենի Համալսարան 2015 թ. ՊԲԳ ներդրման ծրագիր Հայաստանում, ԱՀԿ/ՀՀ ԱՆ Համակարգչային հմտություններ MS Office (Word, Excel, Access, PowerPoint) Լեզուներ Հայերեն, ռուսերեն, անգլերեն |