Արմեն Կարախանյան
Կենտրոնի խմբավար
Դասավանդել է ընդհանուր հոգեթերապիա Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում: Չորս գիտական հոդվածների հեղինակ է: Հանդիսանում է հոգեբանական ծառայությունների գրասենյակի հիմնադիր և տնօրեն: Շուրջ 25 տարի գործնական հոգեբանության ոլորտում է, որոնցից 12-ը՝ որպես խմբավար:

2010 թ-ից ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոնում անցկացնում է Նեյրոլեզվաբանական ծրագրավորման ուսումնական դասընթացներ՝ բաղկացած 6 փուլերից՝
  • Լեզվական մետամոդել
  • Խարսխման տեխնիկաներ
  • Սուբմոդալային տեխնիկաներ
  • Ռեֆրեյմինգ
  • Զույգ հարաբերությունների թերապիա/ընտանեկան թերապիա
  • Էրիքսոնյան հիպնոզ

    Հոգեթերապևտիկ պրակտիկա

    1990թ.-ից իրականացնում է հոգեթերապևտիկ գործունեություն նեյրոլեզվաբանական ծրագրավորման ուղղությամբ մեծահասակ այցելուների, զույգերի հետ: Մասնագիտանում է միջանձնային հարաբերությունների, ընտանեկան և աշխատանքային խնդիրների, նևրոզների և նևրոտիկ վարքերի, խաղամոլության, ալկոհոլիզմի և այլ վնասակար սովորությունների հետ աշխատանքի ոլորտում: