Մարիա Համբարձումյան
Կենտրոնի հոգեթերապևտ
Ավարտել է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության բաժնի մագիստրատուրան: Երկու գիտական հոդվածների հեղինակ է: Աշխատում է Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի կրտսեր դպրոցում՝ որպես հոգեբան: Գործնական հոգեբանության ոլորտում է 2007թ.-ից, հոգեթերապևտիկ պրակտիկա վարում է 2009թ.-ից:

Մասնագիտական վերապատրաստումներ
2008 թ. «Հեքիաթաթերապիա (տեսություն և պրակտիկա)» թրենինգային դասընթաց (Առողջության և կրթության հայկական կենտրոն):
2008 - 2009 թթ. «Խաղային հոգեթերապիա» թրենինգային դասընթաց (ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոն):
2009 թ. «Կոգնիտիվ-վարքաբանական հոգեթերապիա (1-ին և 2-րդ փուլեր)» թրենինգային դասընթաց (ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոն):
2009 թ. «Տրանզակցիոն վերլուծության 101 կուրս» թրենինգային դասընթաց (ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոն և Տրանզակտ վերլուծաբանների եվրոպական ասոցիացիա):
2009 թ. «Հոգեբանական խորհրդատվության հմտություններ» թրենինգային դասընթաց (ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոն):
2010 թ. «Հեքիաթաթերապիա» թրենինգային դասընթաց (ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոն):
2010 թ. «Հոգեբանական խորհրդատվության հմտությունների մարզում» թրենինգային դասընթաց («Նոր միտք» հոգեբանական ՀԿ):
2011 թ. «Արտ-թերապիայի բազային տեխնիկաներ» թրենինգային դասընթաց (ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոն):
2013 թ. «Տրանզակտ վերլուծության դասական դպրոցի պրակտիկա» թրենինգային դասընթաց (ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոն և Տրանզակտ վերլուծաբանների եվրոպական ասոցիացիա):
2013 թ. «Արքետիպերի թատրոն» հեղինակային մեթոդի դասընթաց, 2-րդ մոդուլ թրենինգային դասընթաց (ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոն և Ռուսաստանի Պրոֆեսիոնալ Հոգեթերապևտիկ Լիգա):
2013 թ. «Արքետիպային վերլուծություն» թրենինգային դասընթաց (ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոն):
2013 թ. «Յունգյան վերլուծություն. գործնական աշխատանք» թրենինգային դասընթաց (ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոն):

Հոգեթերապևտիկ պրակտիկա
2009 թ-ից իրականացնում է հոգեթերապևտիկ գործունեություն երեխաների հետ էքզիստենցիալ-հումանիստական ուղղությամբ: Մասնագիտանում է մանկական վախերի, տագնապայնության, ագրեսիայի, ծնող-երեխա հարաբերությունների, ապահարմարման, շփման դժվարությունների, մանկական խանդի, անինքնավստահության և այլ խնդիրների ոլորտում:

Ակտիվորեն մասնակցում է ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոնում 2010 թվականից գործող սուպերվիզիոն խմբին, ինչպես նաև 2012թ.-ից գործող մանկական հոգեթերապևտների սուպերվիզիոն խմբին: