Նարինե Խաչատրյան
Կենտրոնի խմբավար
Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ: Հանդիսանում է ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի վարիչ: Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի անդամ է: Հեղինակ է 3 ուսումամեթոդական ձեռնարկի և շուրջ 25 գիտական հոդվածների: Թրենինգային գործունեությունը իրականացնում է 2001թ.-ից:

Մասնագիտական վերապատրաստումներ
2002 թ. «Առողջության ծրագրման հիմնաքարերը» հեռակա ուսուցման դասընթաց (Հայաստանի Ամերիկյան Համալսարան),
2002 թ. «Կանանց դերը կոնֆլիկտի լուծման և խաղաղության կառուցման մեջ» թրենինգային ծրագիր (UNIFEM, Հայաստան, Երևան),
2004 թ. «Արտակարգ իրավիճակների հոգեբանություն» թրենինգային ծրագիր (UNIFEM, Հայաստան, Երևան – ավարտական վկայական),
2004 թ. Ուսուցիչների որակավորման դասընթացներ (ԵՊՀ, Հայաստան, Երևան),
2005 - 2007 թթ. «Նույնականությունը փոփոխվող հասարակություններում» ամառային դպրոց (HESP, ReSET, Նովոսիբիրսկի Պետական Համալսարան – Ոուսաստան, Նովոսիբիրսկ)
2006 թ. Հոգեվերլուծական թերապիայի և խմբային վերլուծության պրակտիկա" վերապատրաստման ծրագիր (Մոսկվայի հոգեբանական-մանկավարժական համալսարան, Հոգեբանական խորհրդատվության ֆակուլտետ, Մոսկվա):
2009 թ. «Կորստի հետազոտություն և պրակտիկա» աշխատաժողով (IUPsyS, Գերմանիա, Յենա),
2009 թ. «Անձի հոգեբանության մեջ մետա-վերլուծությունը և հետազոտական սինթեզը» ամառային դպրոց (Յենայի Համալսարան, Գերմանիա, Յենա),
2010 թ. «Կորստի հետ աշխատանքի մեթոդներ» աշխատաժողով (IUPsyS, Գերմանիա, Յենա),

Մասնակցություն միջազգային համաժողովներին
2001 թ. «Քրիստոնեական Հայաստանը որպես քաղաքակրթության խաչմերուկ» միջազգային համաժողով (Հայաստան, Երևան)
2007 թ. «Հոգեբանական կրթության ժամանակակից խնդիրները» միջազգային գիտական և կիրառական համաժողով (Հայաստան, Երևան),
2007 թ. «Մարդու կեցությունը ժամանակակից փիլիսոփայական հայեցակարգում» 4-րդ միջազգային համաժողով (Ոուսաստան, Վոլգոգրադ)
2008 թ. Անձի 14-րդ Եվրոպական համաժողով (Էստոնիա, Տարտու)
2008 թ. «Անձի զարգացման խնդիրները» միջազգային գիտական համաժողով (Հայաստան, Երևան)
2010 թ. «Անձ և ինքնություն» թեմատիկ համաժողով Անձի և սոցիալական հոգեբանության միության 11-րդ ամենամյա հանդիպման շրաջանակներում (ԱՄՆ, Լաս-Վեգաս)
2010 թ. Սիմպոզիում «Ցեղասպանության կանխարգելումը կրթության, հասկացման և ԶԼՄ-ների միջոցով» (ԱՄՆ, Նյու Յորք)
2010 թ. Անձի 15-րդ Եվրոպական համաժողով (Չեխիա, Բռնո)
2010 թ. «Անհաականության հոգեբանություն» միջազգային համաժողով (Ռուսաստան, Մոսկվա)
2010 թ. «Քաղաքական փոխակերպումները և սոցիալական փոփոխությունները Հարավային Կովկասում. Վրաստանի և Հայաստանի հեռանկարները» - Կովկասի Շվեյցարական Ակադեմիական Ցանցի (ԿՇԱՑ, ASCN) 2-րդ ամենամյա համաժողով (Հայաստան, Երևան)
2012 թ. Անձի 16-րդ Եվրոպական համաժողով (Իտալիա, Թրիեստե)
2013 թ. «Քաղաքական փոխակերպումները և սոցիալական փոփոխությունները Հարավային Կովկասում. Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հեռանկարները» - Կովկասի Շվեյցարական Ակադեմիական Ցանցի (ԿՇԱՑ, ASCN) 2-րդ ամենամյա համաժողով (Վրաստան, Թբիլիսի)

Խմբավարության պրակտիկա
2010 թ-ից վարում է «Հոգեբանական խորհրդատվության հմտություններ» ուսումնական թրենինգը:

Բուհում դասավանդում է հետևյալ առարկաները՝
  • Անձի տեսություններ (բակալավրիատ)
  • Դիֆերենցիալ հոգեբանություն (բակալավրիատ)
  • Հոգեբանական խորհրդատվություն (բակալավրիատ)
  • Անձը ժամանակակից հոգեբանական տեսություններում (մագիստրատուրա)
  • Ինքնագիտակցության հոգեբանություն (մագիստրատուրա)
  • Էքզիստենցիալ հոգեթերապիա (մագիստրատուրա)
  • Սոցիալական ներազդման հոգեբանություն (մագիստրատուրա)