Իզաբելլա Ղազարյան
Կենտրոնի հոգեթերապևտ, խմբավար
Ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության բաժնի մագիստրատուրան: ԵՊՀ սոցիալական հոգեբանության ամբիոնի դասախոս է: Շուրջ երկու տասնյակ գիտական հոդվածների հեղինակ է: Գործնական հոգեբանության ոլորտում է 2004 թ-ից, հոգեթերապևտիկ պրակտիկա վարում է 2009 թ-ից:

Մասնագիտական վերապատրաստումներ
2005 թ. «Հոգեվերլուծական թերապիայի և խմբային վերլուծության պրակտիկա» վերապատրաստման ծրագիր (Մոսկվայի հոգեբանական-մանկավարժական համալսարան, Հոգեբանական խորհրդատվության ֆակուլտետ, Մոսկվա):
2009 - 2011 թթ. «Կոգնիտիվ-վարքաբանական հոգեթերապիա», «Արտ-թերապիա» (ԵՊՀ Կիրառական հոգեբաության կենտրոն),
2010 - 2011 թթ. «Կորստի և տրավմայի հետ աշխատանքի մեթոդներ» վորքշոփ (IUPsyS, Գերմանիա, Յենա և Վրաստան, Թիֆլիս),
2011 թ. «Խմբավարի հմտությունների զարգացման դասընթաց» (International Medical Foundation, freedom from torture. – Վրաստան, Թիֆլիս),

2012 - 2013 թթ. «Տրանզակտ վերլուծության հոգեթերապևտիկ դպրոց» (ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոն և Տրանզակտ վերլուծողների եվրոպական ասոցիացիա), 2012 - 2013 թթ. «Արքետիպերի թատրոն» հեղինակային մեթոդի դասընթաց, 1-3-րդ մոդուլներ (ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոն, Պրոֆեսիոնալ Հոգեթերապևտիկ Լիգա):

Խմբավարության պրակտիկա
2007 թ-ից սկսած վարում է հետևյալ թրենինգային խմբերը.

Ուսումնական խմբեր՝
  • Հոգեբանական խորհրդատվության հմտություններ և տեխնիկաներ
  • Հոգեթերապևտի անձնային հմտությունների զարգացում
  • Խմբավարի հմտությունների զարգացում

    Անձնային աճի խմբեր
  • Ինքնավերլուծության հմտությունների զարգացում
  • Արդյունավետ ինքնաներկայացման հմտությունների զարգացում
  • Հարաբերությունների արվեստ

    Կորպորատիվ խմբեր`
  • Սթրես մենեջմենթ
  • Ինքնակարգավորման հմտություններ
  • Թիմի կառուցում
  • Կոնֆլիկտների հաղթահարում
  • Հաղորդակցման հմտություններ
  • Լիդերության ունակություններ

    2011 - 2012 թթ. Ինքնակարգավորման հմտությունների թրենինգ Viva Cell MTS Զանգերի կենտրոնի աշխատակիցների համար,
    2013 թ. դեկտեմբեր. Հաղորդակցման հմտությունների թրենինգ «Արեգակ» վարկային կազմակերպության աշխատակիցների համար:

    Հոգեթերապևտիկ պրակտիկա
    2009 թ-ից իրականացնում է հոգեթերապևտիկ գործունեություն էքզիստենցիալ-հումանիստական ուղղությամբ մեծահասակ այցելուների հետ: Մասնագիտանում է միջանձնային հարաբերությունների, ընտանեկան և աշխատանքային խնդիրների, ինքնագնահատականի, կորստի, բաժանման, կյանքի իմաստի խնդիրների ոլորտում:
    Ակտիվորեն մասնակցում է ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոնում 2010 թ-ից գործող սուպերվիզիոն խմբին: Իրականացնում է նաև անհատական սուպերվիզիաներ:

    Բուհում դասավանդում է հետևյալ առարկաները՝
  • Սոցիալական և քաղաքական հոգեբանություն
  • Իմիջի հոգեբանություն
  • PR-տեխնոլգիաների հոգեբանություն
  • Էքզիստենցիալ հոգեթերապիա
  • Խմբավարի հմտությունների զարգացում
  • Սոցիալական փոխներգործության հոգեբանություն
  • Հոգեբանական խորհրդատվություն