Իրինա Խանամիրյան
Կենտրոնի հոգեթերապևտ, խմբավար
Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ: Դասավանդում է ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետի անձի հոգեբանության ամբիոնում և ղեկավարում է Երևանի Անանիա Շիրակացու անվան Ճեմարանի Հոգեբանական կենտրոնը: 20-ից ավել գիտական հոդվածների և 3 ուսումնամեթոդական ձեռնարկի հեղինակ է: Գործնական հոգեբանության ոլորտում է 2001թ.-ից, հոգեթերապևտիկ պրակտիկա վարում է 2003թ.-ից:

Մասնագիտական վերապատրաստումներ
2001 թ. «Ինչպե՞ս օգնել երեխաներին հաղթահարել սթրեսային իրավիճակը» թրենինգային ծրագիր, (Հոգեբանական ծառայությունների հանրապետական կենտրոն, Երևան)
2001 թ. «Խորհրդատվական հմտությունների զարգացում» թրենինգային ծրագիր, («Տաթև-95» հոգեբանական աջակցության և խորհրդատվության կենտրոն, Հայաստան, Երևան),
2003 թ. «Հոգեբանական խորհրդատվության սկզբունքները» թրենինգային ծրագիր (Հոգեբանական ծառայությունների հանրապետական կենտրոն, Երևան)
2004 թ. «Խաղաթերապիայի սկզբունքները» թրենինգային ծրագիր (Հոգեբանական ծառայությունների հանրապետական կենտրոն, Երևան)
2004 թ. «Հոգեբանական խորհրդատվության հմտություններ» թրենինգային ծրագիր (Հոգեբանական ծառայությունների հանրապետական կենտրոն, Երևան)
2005 թ. «Ծնողավարության հմտությունների զարգացում» թրենինգային ծրագիր, («Տաթև-95» հոգեբանական աջակցության և խորհրդատվության կենտրոն, Հայաստան, Երևան),
2006 թ. «Նեյրոլեզվաբանական ծրագրավորման սկզբունքները» թրենինգային ծրագիր, (Երևանի Անանիա Շիրակացու անվան Ճեմարանի Հոգեբանական կենտրոն, նախակրթական հոգեբանական աջակցություն, Հայաստան, Երևան),
2006 թ. «Զույգերի հոգեթերապիա» թրենինգային ծրագիր, («Տաթև-95» հոգեբանական աջակցության և խորհրդատվության կենտրոն, Հայաստան, Երևան),
2010 թ. «Կորստի և տրավմայի հետ աշխատանքի մեթոդներ» վորքշոփ (IUPsyS, Գերմանիա, Յենա),
2010 թ. «Հետտրավմատիկ սթրեսային խանգարման կլինիկական ախտորոշումը» (Հոգեվերլուծության և հոգեթերապիայի զարգացման հայկական հիմնադրամ, Հայաստան, Երևան),
2011 թ. «Անձնային խանգարումներ և հոգեթերապևտիկ մոտեցում» (Հոգեվերլուծության և հոգեթերապիայի զարգացման հայկական հիմնադրամ, Հայաստան, Երևան),
2011 - 2013 թթ. «TA-101 (Տրանզակտ վերլուծության հիմունքներ)», «Տրանզակտ վերլուծության սցենարների հայեցակարգը», «Պասիվությունից դեպի ինքնավարություն», «Տրանզակտ վերլուծության դասական դպրոցի պրակտիկա», «Տրանզակտ վերլուծության մշակույթային և սոցիալական ասպեկտները» թրենինգային դասընթացներ (ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոն և Տրանզակտ վերլուծաբանների եվրոպական ասոցիացիա):
2012 թ. Հարցազրույցի տեխնիկաները HR ծառայություններում (Մենեջմենթի և շուկայի ակադեմիա, Հայաստան, Երևան),
2012 - 2013 թթ. «Արքետիպերի թատրոն» հեղինակային մեթոդի դասընթաց, 1-3-րդ մոդուլներ (ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոն, Պրոֆեսիոնալ Հոգեթերապևտիկ Լիգա - կուտակային վկայական):

Խմբավարության պրակտիկա
Խմբավարության պրակտիկան սկսել է 2000 թ-ին, վարել է անձնային աճի և ուսուցողական տարատեսակ թրենինգներ մի շարք սոցիալական կենտրոններում, սոցիալ-մանկավարժական ծրագրերում, ուսումնական հաստատություններում՝
  • Իրականացրել է «Երեխաների հետ հոգեբանամանկավարժական աշխատանքի և նրանց իրավունքների պաշտպանության ոլորտում իրազեկության բարձրացման» ծրագիրը, որի շրջանակներում Երևանի 4 գիշերօթիկ դպրոցներում վարել է մանկավարժների վերապատրաստման դասընթացներ (Երևան, 2002թ.):
  • Իրականացրել է գիշերօթիկ դպրոցների երեխաների համար անձնային աճի թրենինգներ (Երևան, 2004թ.):
  • Երևանում իրականացրել է անձնային աճի և ծնողավարության թրենինգներ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների և ծնողների համար (Երևան, 2007 - 2008 թթ.):
  • Հոգեբանական վերապատրաստումներ ուսուցիչների և մանկավարժնեերի համար (մինչ օրս)

    Կենտրոնում 2008թ.-ից վարում է հետևյալ թրենինգային խմբերը
  • Մանկական հոգեթերապիա
  • Հեքիաթ-թերապիա
  • Կրթության հոգեբանի մասնագիտական հմտությունների զարգացում

    Անձնային աճի խմբեր
  • «Կանացիության բացահայտում» անձնային աճի թրենինգ աղջիկների և կանանց համար
  • Անձնային աճի թրենինգ փոխաբերությունների և հեքիաթ-թերապևտիկ վարժանքների կիրառմամբ
  • «Երկու հայելի»

    Սուպերվիզիոն խմբեր՝
  • Երեխաների և դեռահասների հետ աշխատող հոգեթերապևտների բալինտյան խումբ

    2011 - 2012 թթ. իրականացրել է «Ինքնակարգավորման հմտություններ» թրենինգ Viva Cell MTS կազմկերպության Զանգերի կենտրոնի աշխատակիցների համար,
    2012 թ. դեկտեմբերին իրագործել է «Հաղորդակցման հմտություններ» թրենինգ «Արեգակ» վարկային կազմակերպության աշխատակիցների համար:

    Հոգեթերապևտիկ պրակտիկա
    2003 թ-ից իրականացնում է հոգեթերապևտիկ գործունեություն էքզիստենցիալ-հումանիստական ուղղությամբ մեծահասակ այցելուների, երեխաների, զույգերի հետ: Մասնագիտանում է զարգացման և ընտանեկան հոգեբանության, զույգերի փոխհարաբերությունների, ինչպես նաև անձի զարգացման էթնոմշակութային առանձնահատկությունների ուսումնասիրության ոլորտում:

    Ակտիվորեն մասնակցում է ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոնում 2010թ.-ց գործող սուպերվիզիոն խմբին: Իրականացնում է նաև անհատական սուպերվիզիաներ:

    Բուհում դասավանդում է հետևյալ առարկաները՝
  • Ընտանեկան հոգեթերապիա
  • Մանկական հոգեթերապիա
  • Ծնողավարություն և ծնողական կրթություն
  • Մանկան հոգեբանություն
  • Դեռահասության հոգեբանական աջակցություն