Լիլիթ Սիմոնյան
Կենտրոնի խմբավար
Հոգեբան, կոմպոզիտոր-երաժշտագետ, ազգագրագետ (պ. գ. թ.):

Մասնագիտացել է Յունգյան խորքային հոգեբանության և ակտիվ երաժշտական թերապիայի բնագավառներում:

Աշխատել է մանկական վերականգնողական կենտրոնում որպես երաժշտական թերապևտ, 1998-ից զբաղվում է անհատական թերապիայով (Յունգյան վերուծություն): Հայաստանի պայմանների համար ադապտացրել է Յունգյան վերլուծության մոդելի անձնային աճի ընդհանուր ծրագիրը` ակտիվ երևակայության համապատասխան վարժություններով: Գիտության մեջ զբաղվում է կրոնի հոգեբանության, մոտիվացիայի խնդիրներով, էթնոհոգեբանությամբ:

ՀՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող է, հեղինակ է չորս մենագրությունների, ավելի քան 40 գիտական հոդվածների: Համատեղում է Կ. Գ. Յունգի արխետիպերի ու հոգեկան էներգիայի տեսությունները ավանդական էթնիկ գիտելիքների և թերապևտիկ հնարների հետ: