Մարինե Սահակյան
Կենտրոնի հոգեթերապևտ, խմբավար
Կենտրոնի հոգեթերապևտ, խմբավար
Ավարտել է ԵՊՀ-ի ասպիրանտուրայի հոգեբանության բաժինը: ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ է: Մենագրության և ուսումնական ձեռնարկի, ինչպես նաև շուրջ հինգ տասնյակ գիտական հոդվածների հեղինակ է: Գործնական հոգեբանության ոլորտում է շուրջ 20 տարի:

Մասնագիտական վերապատրաստումներ

1999թ. մասնակցել է ՀՀ կրթության և գիտության նախարարության ու unisef-ի կողմից կազմակերպած «Օգնություն երեխաներին սթրեսային վիճակներում » վերապտրաստմանը : ՀՀ, ք. Երևան:
2001թ-ին անցել է ՆԼԾ-ի գործնական դասընթացի I-IV փուլերը և ստացել գործնական- ՆԼԾ վկաըագիր (Certificate of NLP-PRACTITIONER), Center of Neuro-Linguistic Programming and Psychological Regulation. ՀՀ, ք. Երևան:
2009թ. անցել է «Կոգնիտիվ-վարքաբանական հոգեթերապիա» գորխնական դասընթացի Iփուլը ԵՊՀ-ի Կիրառական հոգեբանության կենտրոնում:
2010թ. – Attended the following workshop Urgent Problems of Sexual Health. Tsakhadzor Republic of Armenia.
2017-ին մասնակցել է «Ընդհանուր հոգեախտաբանություն» թեմայով վերապատրաստման դասընթացին ՝ հոգեբույժ, պրոֆ. Ա. Ս. Թադևոսյանի ղեկավարությամբ ( ԱՄՆ): Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն, Երևան:
2017թ-ին մասնակցել է workshop «Psychological Context of Mediation Motivation Interviewing in Psychotherapy», trainer O. Allakhverdova, Moscow State University.

2013թ.ից վարում է «Սթրեսի կառավարման և հաղթահարման մեխանիզմները» թրենինգային ուսումնական խումբը:
2011թ. վարել է նաև Կորպորատիվ խմբեր՝

•Թիմի կառուցում
•Կոնֆլիկտների հաղթահարում
•Սթրես մենեջմենթ
•Հաղորդակցման հմտություններ
•Լիդերության ունակություններ

2016-2017թթ. «Արդյունավետ թիմի ստեղծում և հաղորդակցման հմտություններ » թրենինգ Քաջարանի Պղնձամոլիբդենային կոմբինատի միջին օղակի ղեկավարների համար :
2016-2017թթ. «Սթրեսի հաղթահարմանն ուղղված» թրենինգ ՀՀ զինված ուժերի սպաների և գնդերեցների համար:

Հոգեթերապևտիկ պրակտիկա

2001-ից իրականացնում է հոգեթերապևտիկ գործունեություն ՝ դեռահասների և մեծահասակների հետ: Մասնագիտանում է ներանձնային կոնֆլիկտների, միջանձնային հարաբերությունների, աշխատանքային և կառավարման հարաբերությունների , կարիերայի, հուզական այրման խնդիրների, կյանքի իմաստի կորստի, ընտանեկան, վշտի, բաժանման, ինքնագնահատականի խնդիրների ոլորտում

ԲՈւՀ-ում դասավանդում է հետևյալ առարկանները

•Կառավարման հոգեբանություն
•Գործարար հաղորդակցության հոգեբանություն
•Ներգործության հոգեբանություն
•Քաղաքական հոգեբանություն
•Ձեռներեցության հոգեբանություն
•Հոգեբանական պրակտիկում
•Հոգեբանության հիմունքներ