Մեր մասին

ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոնը գործում է 2008թ.-ից և նպատակ ունի.

  • աջակցելու հանրապետությունում կիրառական հոգեբանության զարգացմանը և որակի բարձրացմանը,
  • նպաստելու հոգեբանությամբ մասնագիտացող ուսանողների մասնագիտական կրթության որակի բարելավմանը,
  • բնակչությանը մատուցելու հոգեթերապևտիկ/խորհրդատվական և զարգացնող բնույթի ծառայություններ,
  • կիրառական հոգեբանության տարբեր ոլորտներում իրականացնելու գիտահետազոտական աշխատանքներ:

Կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններն են`

1.    Ուսուցողական գործունեություն

  • Ուսուցողական խմբային թրենինգներ: Թրենինգները իրականացվում են հոգեբան ուսանողների, հոգեբան մասնագետների և հարակից ոլորտի մասնագետների համար՝ հոգեբանական տեսական գիտելիքների սերմանման և գործնական հմտությունների ձևավորման ու մարզման նպատակով: Թրենինգների ընթացքում ձեռք բերված հմտությունները թույլ են տալիս ավելի վստահ զգալ հոգեբանական պրակտիկայի ոլորտում: Թրենինգներն անց են կացվում 6-12 հոգուց բաղկացած խմբերով: 
  • Կարճաժամկետ աշխատաժողովներ և սեմինար-քննարկումներ, որոնք նախատեսված են պրակտիկ հոգեբանների, ուսանողների, ինչպես նաև հոգեբանությամբ հետաքրքրվողների համար:

2.  Կորպորատիվ թրենինգներ, որոնք ուղղված են անձնակազմի վերապատրաստմանը, մասնագիտական գործունեության բարելավմանը, ղեկավարման ոճի և թերացումների շտկմանը, կորպորատիվ մշակույթի և թիմի ձևավորմանը և այլն:

3.  Անձնային աճի թրենինգներ, որոնք նախատեսված են բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ավելի լավ ճանաչել սեփական անձի խորքերը, պոտենցյալ կարողությունները, արդյունավետ լուծել կյանքի խնդիրները, ինչպես նաև կառուցել ապագայի հեռանկարներ: Թրենինգներն անց են կացվում 6-10 հոգուց բաղկացած խմբերով:

4.  Հոգեթերապիա և հոգեբանական խորհրդատվություն: Հոգեթերապևտիկ աշխատանքը իրականացվում է մի քանի ուղղություններով՝ կոգնիտիվ հոգեթերապիա, հումանիստական հոգեթերապիա, էքզիստենցիալ հոգեթերապիա, արտ-թերապիա, հոգեվերլուծություն։

5. Զարգացնող անհատական և խմբային աշխատանքներ, որոնք ուղղված են երեխաների հոգեկան այս կամ այն ֆունկցիայի /հիշողություն, ուշադրություն, հուզականություն և այլն/, ինչպես նաև հաղորդակցման հմտությունների զարգացմանը: Խմբերը բաղկացած են լինում 4-5 երեխաներից, աշխատանքները իրականացվում են հատուկ կահավորված խաղասենյակում:

6. Սուպերվիզիա
: Նորավարտ ուսանողների, մասնագիտական գործունեությունը սկսող հոգեբանների և փորձ ունեցող մասնագետների համար իրականացվում են սուպերվիզիոն աշխատանքներ՝ ինչպես անհատական, այնպես էլ խմբային ձևաչափով: Սուպերվիզիաների ընթացքում այցելուի խնդրի հետ աշխատանքում հանդիպող դժվարությունների մանրակրկիտ վերլուծության, ինչպես նաև հոգեբանի ինքնահետազոտման հնարավորություն է ընձեռնվում: Խմբային  սուպերվիզիան  հիմնականում իրականացվում է բալինտյան խմբերի ձևաչափով՝ տվյալ հոգեբանի մասնագիտական ուղղվածությանը համապատասխան:

  • Բալինտյան խումբը օգնում է հոգեբանին գիտակցել այցելուի նկատմամբ իր վերաբերմունքը, խորապես հասկանալ նրան և նրա պահանջմունքները: Միևնույն ժամանակ Բալինտյան խումբը նպաստում է խորհրդատվական և թերապևտիկ պրակտիկայի անորոշությունների և ոչ միանշանակության հասկացմանը՝ դրանով իսկ նվազեցնելով մասնագիտական սթրեսը և բարձրացնելով բավարարվածությունը աշխատանքից:

Բալինտյան խմբի ընթացքը.
1. «Պատվիրատուի» ընտրություն
2. Դեպքի ներկայացում
3. Հարցադրումների ձևակերպում
4. Խմբի հարցեր
5. Հայցի ճշգրտում
6. Մասնակիցների պատասխաններ և քննարկում
7. Խմբավարի ամփոփում և հետադարձ կապ
8. «Պատվիրատու»-ի հետադարձ կապ

9. Գիտահետազոտական աշխատանքներ: Կենտրոնում իրականցվում են գործնական հոգեբանության ոլորտում հետազոտություններ, մասնավորապես՝ ուսումնական և հոգեթերապևտիկ աշխատանքների արդյունավետության գնահատման և բարձրացման ուղղությամբ, ինչպես նաև Կենտրոնն օժանդակում է մագիստրատուրայի ուսանողների հետազոտական աշխատանքների կազմակերպմանը:

 

Կիրառական հոգեբանության կենտրոնի կանոնադրությունը

Մասնագետներ
Դավիթ Գևորգյան
Կենտրոնի տնօրեն, հոգեթերապևտ և խմբավար
Իրինա Խանամիրյան
Կենտրոնի հոգեթերապևտ, խմբավար
Իզաբելլա Ղազարյան
Կենտրոնի հոգեթերապևտ, խմբավար
Հասմիկ Հարությունյան
Կենտրոնի հոգեթերապևտ, խմբավար
Աննա Հակոբջանյան
Կենտրոնի հոգեթերապևտ
Մերի Սմբատյան
Կենտրոնի հոգեթերապևտ, խմբավար
Արմեն Կարախանյան
Կենտրոնի խմբավար
Մարիա Համբարձումյան
Կենտրոնի հոգեթերապևտ
Սյուզան Սարգսյան
Կենտրոնի խմբավար
Մարիամ Սարգսյան
Կենտրոնի հոգեթերապևտ
Տիգրան Դովլաթյան
Կենտրոնի հոգեթերապևտ
Նարինե Խաչատրյան
Կենտրոնի խմբավար
Լիլիթ Գարգրցյան
Կենտրոնի խմբավար
Լիլիթ Սիմոնյան
Կենտրոնի խմբավար