Սուպերվիզիա
ԽՄԲԱՅԻՆ ՍՈՒՊԵՐՎԻԶԻԱ ԵՎ ԲԱԼԻՆՏՅԱՆ ԽՄԲԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ
ՍՈՒՊԵՐՎԻԶԻՈՆ ԽՈՒՄԲ ՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏՈՂ ՀՈԳԵԹԵՐԱՊևՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Խմբին կարող են մասնակցել այն հոգեբանները, ովքեր վարում են հոգեթերապևտիկ պրակտիկա կամ պատրաստվում են այն սկսել, ինչպես նաև հարակից ոլորտներում աշխատող մասնագետները: Խումբը ընթանում է բալինտյան ոճով (տես՝ Մեր մասին բաժնում): Մասնակիցների քանակը՝ 5-8: Խումբը հավաքվում է շաբաթական 1 անգամ 2,5 ժամ տևողությամբ հանդիպումների, որոնց ընթացքում քննարկվում է 1 դեպք կամ սուպերվիզիոն հայց:

Խմբի ավարտին մասնակիցներին տրվում են ԵՊՀ պաշտոնական վկայականներ:

Խմբային սուպերվիզիայի 1 ժամվա ԱՐԺԵՔՆ Է 3000 դրամ

Վարող
Արժեքը`
Դավիթ Գևորգյան
Կենտրոնի տնօրեն, հոգեթերապևտ և խմբավար
ՍՈՒՊԵՐՎԻԶԻՈՆ ԽՈՒՄԲ ՄԱՆԿԱԿԱՆ ԹԵՐԱՊԵՎՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Խմբում կարող են ընդգրկվել այն գործանական հոգեբանները, ովքեր աշխատում են երեխաների ու դեռահասների հետ որպես հոգեթերապևտ և տվյալ պահին ունեն այցելուներ, ինչպես նաև երեխաների կրթության ու զարգացման ոլորտի հետ առնչվող հարակից մասնագետը: Խումբը ընթանում է բալինտյան ոճով (տես Մեր մասին բաժնում): Խումբը հավաքվում է շաբաթական 1 անգամ՝ 1,5-2 ժամ տևողությամբ հանդիպումների. յուրաքանչյուր հանդիպմանը քննարկվում է 1 դեպք:

Խմբի ավարտին մասնակիցներին տրվում են ԵՊՀ պաշտոնական վկայականներ:

Վարող
Արժեքը`
Իրինա Խանամիրյան
Կենտրոնի հոգեթերապևտ, խմբավար
ԲԱԼԻՆՏՅԱՆ ԽՄԲԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Բալինտյան խմբային աշխատանքը ուղղված է ԱՋԱԿՑՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ՝ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ, ՀՈԳԵԲԱՆՆԵՐԻ, ՀՈԳԵԹԵՐԱՊԵՎՏՆԵՐԻ, ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ մասնագիտական այրման և սպառվածության կանխարգելմանը և հաղթահարմանը:

Գաղտնիք չէ, որ աջակցող մասնագետների մասնագիտական գործունեությունը լի է տարաբնույթ լարվածություններով և խնդրային ու հուզական իրավիճակներով, որոնց հետ անմիջական առնչությունը կարող է հանգեցնել ծանր հոգեկան ապրումների և հոգեվիճակների ձևավորմանը, ինչը բացասաբար է ազդում նրա կյանքի որակի վրա: Գիտականորեն ապացուցված է, որ աջակցող մասնագետների ամենօրյա սթրեսային իրավիճակները որոշակի ժամանակահատվածում հանգեցնում են, այսպես կոչված, հուզական այրման համախտանիշի ձևավորմանը, որի առաջնային ախտանիշներն են.
• սպառվածությունը, 
• հոգնածությունը, 
• կյանքի մոտիվացիայի և ուժերի նվազումը, 
• ֆիզիակական վատ ինքնազգացողությունը, 
• աշխատանքի և հիվանդների նկատմամբ հետաքրքրվածության անկումը,
• համբերատարության և ներքին հավասարակշռության կորուստը, 
• օգնության դիմած մարդկանց և մտերիմների նկատմամբ ջերմություն և հոգատարություն զգալու դժվարացումը և այլն: 
Որպես ավելի հեռահար հետևանքներ հնարավոր են`
• տրամադրության խանգարումները, 
• հոգեսոմատիկ խնդիրները, 
• կախյալությունների ձևավորումը, 
• աշխատունակության կտրուկ անկումը և այլն:
Նշված վտանգներից խուսափելու, ինչպես նաև աշխատանքից հաճույքի զգացումը վերագտնելու համար ամբողջ աշխարհում լայն տարածում ունեն բալինտյան խմբերը, որոնց անվանումը սերվում է աշխարհում բալինտյան շարժման հիմնադիր, հանրաճանաչ հոգեվերլուծող Մայքլ Բալինտի անունից: 
Բալինտյան խմբերի նպատակն է ապահով խմբային պայմաններում հնարավորություն ընձեռել աջակցող ոլորտի մասնագետին վերանայելու և վերաիմաստավորելու իր և խնդրահարույց “շահառուի” (հիվանդ, այցելու, աշխակերտ) միջև առկա հարաբերությունները, սեփական վերաբերմունքը և սպասումները, թոթափելու կուտակված բացասական հույզերը և սթրեսային հոգեվիճակը: Բալինտյան խմբերում մասնակիցները յուրահատուկ ընթացակարգով վերլուծում, քննարկում և վերապրում են դեպքը ներկայացնողի հոգեվիճակները և “շահառուի” կամ նրա մտերիմի հետ հարաբերությունների դժվար կողմերը՝ դրանով իսկ հնարավորություն տալով ներկայացնողին կողքից տեսնելու իրավիճակի առանձնահատկությունները, նշմարելու դրանից դուրս գալու ելքերը, «չեզոքացնելու» անհանգստացնող և կազմալուծող հույզերը և ապրումները:
Արդյունքում բալինտյան խմբի մասնակիցների մոտ`
• նվազում են բացասական ապրումները, 
• հաղթահարվում է հուզական այրումը, 
• բարձրանում է աշխատանքային մոտիվացիան, 
• փոխվում է սեփական աշխատանքի նկատմամբ վերաբերմունքը, 
• աշխատանքը դադարումը ծանր հուզական բեռ լինել և ազդել մյուս հարաբերությունների վրա:


 


Արժեքը 1 ժամի համար


ԵՊՀ ուսանողներ՝ 1250 դրամ


Այլ բուհի ուսանողներ՝ 1500 դրամ


Մասնագետներ՝ 1750 դրամ

Մասնագետներ
Արժեքը`
Իզաբելլա Ղազարյան
Կենտրոնի հոգեթերապևտ, խմբավար
Իրինա Խանամիրյան
Կենտրոնի հոգեթերապևտ, խմբավար
Տիգրան Դովլաթյան
Կենտրոնի հոգեթերապևտ
Եվա Ասրիբաբայան
Կենտրոնի հոգեթերապևտ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ՍՈՒՊԵՐՎԻԶԻԱ

Երեխաների, դեռահասների և չափահասների հետ աշխատող հոգեթերապևտների համար նախատեսված անհատական սուպերվիզիան հնարավորություն է տալիս թերապևտներին քննարկելու առանձին խնդրային դեպքերը սուպերվիզորի հետ, ավելի բազմակողմանի ընկալելու թերապիայի ընթացքում առաջ եկած խնդիրները, բացահայտելու և հաղթահարելու այցելուի հետ աշխատանքի մասնագիտական և անձնային թակարդները:
Անհատական սուպերվիզիայի արժեքն է՝


ԵՊՀ ուսանողներ՝ 5000 դրամ


Այլ ուսանողներ` 6000 դրամ


Պրակտիկանտներ՝ 7000 դրամ


Այլ մասնակիցներ՝ 8000 դրամ։



Երեխաների և դեռահասների հետ աշխատող թերապևտների սուպերվիզիան իրականացնում է Իրինա Խանամիրյանը:

Չափահասների հետ աշխատող թերապևտների սուպերվիզիան իրականացնում են Դավիթ Գևորգյանը, Իզաբելլա Ղազարյանը, Իրինա Խանամիրյանը:

Մասնագետներ
Արժեքը` 5000-8000
Դավիթ Գևորգյան
Կենտրոնի տնօրեն, հոգեթերապևտ և խմբավար
Իզաբելլա Ղազարյան
Կենտրոնի հոգեթերապևտ, խմբավար
Իրինա Խանամիրյան
Կենտրոնի հոգեթերապևտ, խմբավար