Թրենինգներ
ԿՈՆՖԼԻԿՏԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
Անձնային աճ
3 ամիս

Միջանձնային կոնֆլիկտները մշտապես առկա են մարդկային հարաբերություններում և ակնհայտ երևում են հատկապես խմբային աշխատանքներում: Դրանք, անշուշտ, ունեն իրենց պատճառները, լուծման տարբերակները և հետևանքները: Խմբային աշխատանքներում արտացոլվում են խմբի անդամների միջանձնային և ներանձնային կոնֆլիկտները, որոնք միասին քննարկվում և վերլուծվում են: 


Թրենինգի տեսական-ուսուցողական մասը հակիրճ է, հիմնականում մեկնաբանվում են դեպքեր, անց են կացվում դերային խաղեր և այլն:

Մեր ճանապարհն է հույզերի բուռն արտահայտումը, վերլուծությունը, հաղորդակցումը և համագործակցությունը խմբում:

Թրենինգը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր առնչվում են կամ հետաքրքրված են խմբային աշխատանքներում:

 

Տևողությունը՝ 48 ժամ 

 

Թրենինգի արժեքը՝

ԵՊՀ հոգեբանության բաժնի ուսանողներ՝ 60000 դրամ

Այլ  ուսանողներ՝ 72000 դրամ

Այլ մասնակիցներ՝ 84000 դրամ։
Վարող
Արժեքը` 60000-84000