Թրենինգներ
ՄԻՋԱՆՁՆԱՅԻՆ ԹԵՐԱՊԻԱ
Անձնային աճ
3 ամիս

Միջանձնային թերապիան (ՄԹ) կարճատև, դինամիկ հոգեթերապևտիկ մեթոդ է, որն ուղղված է թեթևացնելու այցելուների խնդիրները՝ միջանձնային հմտությունների և հարաբերությունների բարելավման, դրանց վերաբերյալ սպասելիքների ճշգրտման միջոցով՝ դրանք փորձելով հենց թերապևտիկ հարաբերություններում: ՄԹ-ն նպատակ ունի, սոցիալական աջակցության միջոցով, օգնել կառավարելու միջանձնային սթրեսը և խնդիրները ներկա հարաբերություններում: Թրենինգը հիմնվելու է որոշակի տեսական հիմքի, մոտեցման և կոնկրետ տեխնիկաների վրա (դերային խաղեր, խմբային ռեֆլեքսիա և այլն):

Միջանձնային թերապևտիկ աշխատանքի առաջնային թիրախներն են՝ կոնֆլիկտային հարաբերությունները, դերային փոփոխությունները, կորուստը, այլն:

Թերապևտիկ մեթոդի հիմնական ուղղվածությունը սոցիալական հմտությունների ձեռքբերումն է և դրանց օգտագործումը հենց խմբային աշխատանքի ընթացքում, իսկ հետագայում՝ նաև դրանից դուրս սոցիալական ցանցի/հարաբերությունների արդյունավետ կառուցումը:


Մինչև խմբային աշխատանքի մեկնարկը՝ մասնակիցներից յուրաքանչյուրի համար նախատեսված է նախնական հանդիպում խմբավարի հետ:


Խմբային հանդիպումները տեղի են ունենալու շաբաթեկան 1 անգամ 2 ժամ տևողությամբ (3 ամիս): Այնուհետև մեկական հանդիպումներ մի քանի ամսվա ընթացքում՝ ամրապնդելու համար այն կապն ու հմտությունները, որոնք մասնակիցները ձեռք են բերել թրենինգի ընթացքում:

 

Տևողությունը՝ 24 ժամ 

 

Թրենինգի արժեքը՝

ԵՊՀ հոգեբանության բաժնի ուսանողներ՝ 30000 դրամ

Այլ ուսանողներ՝ 36000 դրամ

Այլ մասնակիցներ՝ 42000 դրամ։


Ամրապնդող հանդիպումների համար վճարումը կատարվելու է յուրաքանչյուր հանդիպման դիմաց (2 ժամ տևողությամբ)՝ հետևյալ գնացուցակով՝

ԵՊՀ ուսանողներ՝ 1250 դրամ

Այլ ուսանողներ՝   1500 դրամ

Այլ մասնակիցներ՝ 1750 դրամ։

 

Վարող
Արժեքը` 30000-42000