Թրենինգներ
«ԵՍ ԵՍ ԵՄ» ԻՆՔՆԱՃԱՆԱՉՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՆՁՆԱՅԻՆ ԱՃ
Անձնային աճ
1.5 ամիս

Եթե ցանկանում եք ընդառաջ գնալ Ձեր կյանքի ամենակարևոր հանդիպմանը, ապա այս թրենինգը Ձեզ համար է: «Ես ես եմե անձնային աճի թրենինգում դուք հնարավորություն կստանաք հանդիպել…. ինքներդ Ձեզ: Կյանքի արագընթաց ռիթմում մենք ստիպված ենք լինում իրականացնել բազմաթիվ գործողություններ, շփվել և ճանաչել տարբեր մարդկանց և հաճախ այդ պարտականությունների, դեպքերի ու դեմքերի հորձանուտում մոռանում ենք շփվել ինքներս մեզ հետ: Ինքնաճանաչումn այն ուղին է, որի միջոցով հասանելի են ինքակարգավորումն ու արդյունավետ շփումը այլ մարդկանց հետ:

Եթե ուզում ես ճանաչել և հասկանալ դիմացինին, նախ և առաջ պետք է ճանաչես ինքդ քեզ:

 

Թրենինգի ընթացքում մասնակիցները ձեռք են բերում ինքնաճանաչման և ինքնաընդունման հմտություններ, որոնք նպաստում են աձնային ներդաշնակությանը և ամբողջականությանը: Թրենինգը ներառում է աշխատանք հետևյալ հիմնախնդիրների շրջանակներում.

«իմ մարմինը»,

«իմ անձնային սահմանները»,

«իմ զգայությունները»,

«իմ հույզերը»,

«իմ որակները»,

«իմ դերերը»,

«իմ անցյալը,ներկան ու ապագան»,

«իմ ռեսուրսները»,

«իմ էությունը»

 

Տևողությունը՝ 24 ժամ

 

Թրենինգի արժեքը՝

ԵՊՀ հոգեբանության բաժնի ուսանողներ՝  30000 դրամ

Այլ ուսանողներ՝  36000 դրամ

Այլ մասնակիցներ՝ 42000 դրամ։

Վարող
Արժեքը` 30000- 42000
Լիլիթ Գարգրցյան
Կենտրոնի խմբավար