Թրենինգներ
«ԵՐԿՈՒ ՀԱՅԵԼԻ» ՀՈԳԵԹԵՐԱՊԵՎՏԻԿ ԽՈՒՄԲ
Անձնային աճ
4 ամիս

Հաճախելով խումբ, Ձեզ հնարավորություն է ընձեռվում՝

  • ազատվելու արդյունավետ փոխհարաբերություններին խանգարող կապանքներից՝ աղճատված ընկալումներ, կարծրացած դիրքորոշումներ, ճնշված հույզեր, բացասական սցենարներ և այլն,
  • օգտագործելով խումբը որպես հաղորդակցման մոդել՝ ճանաչելու և ընդունելու սեփական անձի՝ հաղորդակցմանը նպաստող և խոչընդոտող կողմերը,
  • հնարավորինս արդյունավետ ինքնաներկայանալու հասարակության մեջ՝ կառավարելով սեփական անձնային խնդիրները,
  • տեսնելու և ճանաչելու սոցիալական խմբում դրսևորվող սեփական վարքային պատեռները,
  • ներկայիս վարքը, շփման դժվարությունները և խնդիրները հասկանալու նպատակով վերլուծելու սեփական ընտանեկան պատմությունը, ծնողների փոխհարաբերությունները, ծնող-երեխա փոխհարաբերությունները, մանկության սցենարները և այլն,
  • կառուցելու արդյունավետ փոխհարաբերություններ հակառակ սեռի հետ, ազատվելու ներանձնային կապանքներից և բարդույթներից:

Վերոնշյալ նպատակներին հասնելուն առավելապես նպաստելու է նաև խմբի այն յուրահատկությունը, որ երկու խմբավարները հանդիսանալու են յուրահատուկ «հայելիներե և ներկայացնելու են տարբեր աշխարհայացք և մոտեցումներ՝ տղամարդ-կին, միտք-հույզ, ռացիոնալություն-ինտուիցիա:


Խմբին կարող են մասնակցել բոլոր չափահաս ցանկացողները՝ անկախ սեռից և կրթությունից: Ողջունելի է զույգերի մասնակցությունը (տրամադրվում են զեղչեր):

 

Տևողությունը՝ 48 ժամ

 

ԵՊՀ հոգեբանության բաժնի ուսանողներ՝ 60000 դրամ
Այլ ուսանողներ՝ 72000 դրամ

Այլ մասնակիցներ՝ 84000 դրամ։

Մասնագետներ
Արժեքը` 60000- 84000
Դավիթ Գևորգյան
Կենտրոնի տնօրեն, հոգեթերապևտ և խմբավար
Իրինա Խանամիրյան
Կենտրոնի հոգեթերապևտ, խմբավար