Թրենինգներ
ԿՈԳՆԻՏԻՎ-ՎԱՐՔԱԲԱՆԱԿԱՆ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱ (ԿՎՀ). Վերապատրաստման ծրագիր
Ուսուցողական
3 ամիս

 Ծրագիրը բաղկացած է 3 փուլից.

I փուլ- Կոգնիտիվ-վարքաբանական հոգեթերապիայի հիմունքներ և բազային տեխնիկաներ

II փուլ- Խմբային կոգնիտիվ թերապիա (հոգեթերապևտիկ խումբ)

III փուլ- Կոգնիտիվ-վարքաբանական հոգեթերապիայի պրակտիկա

 

I փուլ- Կոգնիտիվ-վարքաբանական հոգեթերապիայի հիմունքներ և բազային տեխնիկաներ

ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐ

1. Կոգնիտիվ հոգեբանության հիմնական գաղափարները - 2 ժամ
2. Մտածողության կոգնիտիվ ոճեր: Կոգնիտիվ քարտեզներ - 2 ժամ
3. Կոգնիտիվ թերապիայի գլխավոր հայեցակետը - 1ժամ
4. Հուզական խանգարումների կոգնիտիվ բովանդակությունը - 2 ժամ
5. Ինտերվյուի ալգորիթմ և թերապևտիկ ծրագիր - 4 ժամ
6. Փոխգործունեություն այցելուի հետ - 1ժամ
7. Կոգնիտիվ թերապիայի հիմնական նպատակները, ստրատեգիաները և փուլերը - 2 ժամ
8. Մտածողության, վարքի և հույզերի փոխկապակցվածությունը. սառը, գոլ և տաք կոգնիցիաներ: "А–В–С" կոնցեպցիա - 4 ժամ
9. Մտածողության աղճատումների տեսակները - 3 ժամ
10. Ռացիոնալ և իռացիոնալ մտածողություն: Նևրոտիկի կոդեքս - 2 ժամ
11. Կոգնիտիվ սխամներ, հիպերակտիվ սխեմաներ, խանգարման կոգնիտիվ պրոֆիլ - 4 ժամ
12. Ավտոմատիկ մտքեր, համոզմունքներ, կանոններ - 4 ժամ
13. Ա.Բեկի՝ պաթոլոգիկ անձի տեսությունը և տիպերը - 7 ժամ
14. Կոգնիտիվ տեխնիկաների մարզում - 20 ժամ.
• բացերի լրացում,
• սանդղակավորում,
• դեկատաստրոֆիզացիա,
• ռեատրիբուցիա,
• վերասահմանում,
• վիճարկում,
• սոկրատյան երկխոսություն,
• կոգնիտիվ վերակառուցում,
• տնային աշխատանքներ,
• կոգնիտիվ ռեպետիցիա,
• աստճանական հանձնարարությունների մեթոդ,
• օրագրային մեթոդ:
15. Կոգնիտիվ մոտեցման հնարավորությունները և սահմանները: Փոխկապվածությունը հոգեթերապևտիկ այլ մոդելների հետ - 1
16. Կոգնիտիվ թերապիայի հիմնական թակարդները - 1ժամ:

 

Թրենինգների այս խմբերին կարող են մասնակցել ՄԻԱՅՆ հոգեբանության բաժնի 3-րդ, 4-րդ կուրսերի և մագիստրատուրայի ուսանողներ, հոգեբան-մասնագետներ կամ հարակից մասնագետներ:

Թրենինգների ավարտին մասնակիցներին տրվում են ԵՊՀ պաշտոնական վկայականներ:

 

Տևողությունը՝ 60 ժամ 

 

Թրենինգի արժեքը՝

ԵՊՀ հոգեբանության բաժնի ուսանողներ՝ 45000դրամ

Այլ  ուսանողներ՝ 67500 դրամ

Մասնագետ հոգեբաններ՝ 82500 դրամ

Հարակից ոլորտի մասնագետներ՝ 90000 դրամ

 

 

II փուլ- Խմբային կոգնիտիվ թերապիա (հոգեթերապևտիկ խումբ)

 

Հոգեթերապևտիկ խումբը յուրահատուկ, բնականին մոտ միջավայր է, որտեղ դրա անդամները գործ են ունենում իրենց սխալական համոզմունքների, դեզադապտիվ միջանձնային հարաբերությունների և սթրեսի ախտանիշների հետ: Նման միջավայրում բացահայտվում են ներհոգեկան գրծընթացների և միջանձնային կապերի ողջ խորությունն ու բարդությունը: Հոգեթերապևտիկ աշխատանքի ընթացքում անձը խորքային փոխներգործության մեջ է մտնում խմբակիցների հետ, խումբը տալիս է նրան կարևոր տեղեկատվություն իր մտածողության, ընկալման և այլոց հետ հաղորդակցման ոճի վերաբերյալ: Սա անհնար է անհատական թերապիայում: Խումբը զարմանալիորեն ստեղծում է պայմաններ, որոնցում հնարավոր է դիտել և հասկանալ անձի վարքը հարաբերություններում, ինչպես նաև դուրս բերել նրա հիմնական խանգարող մտքերն ու համոզմունքները։

Կոգնիտիվ-վարքաբանական և խմբային աշխատանքի հնարների գրագետ համադրությունը ունենում է հզոր հոգեթերապևտիկ ազդեցություն: Այցելուն կարող է ստանալ օգնություն ինչպես հոգեթերապևտից, այնպես էլ խմբի անդամների կողմից, որպեսզի սովորի բացահայտել, ստուգել, կասկածի ենթարկել և շտկել սեփական անարդյունավետ համոզմունքները և հարաբերվելու խնդրային եղանակները: Բացի այդ, նման միջանձնային միջավայրը հանդիսանում է նոր և պոտենցիալ ռիսկային թվացող համոզմունքների, վերաբերմունքների և հմտությունների փորձարկման և յուրացման հարաբերականորեն անվտանգ միջավայր:


Խումբը բաղկացած է լինելու 6-8 մասնակցից, գործելու է փակ ֆորմատով։

 

 

Տևողությունն է - 36 ժամ /2-3 ամիս /՝ շաբաթական 1 կամ 2 հանդիպմամբ/որոշվելու է խմբի անդամների հետ միասին/։

Կոգնիտիվ թերապիայի վերապատրաստման ծրագրին մասնակցողների համար սահմանված է 10% զեղչ:

 

Թրենինգի արժեքը`

ԵՊՀ հոգեբանության բաժնի ուսանողներ՝ 27000դրամ

Այլ  ուսանողներ՝ 40500 դրամ

Մասնագետ հոգեբաններ՝ 49500 դրամ

Հարակից ոլորտի մասնագետներ՝ 54000 դրամ

 

III փուլ- Կոգնիտիվ-վարքաբանական հոգեթերապիայի պրակտիկա

 

ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐ
1. Կոգնիտիվ-վարքաբանական հոգեթերապիայի գլխավոր սկզբունքներ:
2. Կոգնիտիվ կոնցեպտուալիզացիա:
3. Ավտոմատիկ մտքերի տեսակներ: Դրանց բացահայտման և դրանց հետ աշխատանքի տեխնիկաներ:
4. Միջանկյալ համոզմունքների տեսակներ: Դրանց բացահայտման և դրանց հետ աշխատանքի տեխնիկաներ:
5. Խորքային համոզմունքների էությունը, տեսակները, բացահայտման եղանակները:
6. Աշխատանք խորքային համոզմունքների հետ:
7. Կոգնիտիվ տեխնիկաների մարզում (ի լրումն նախորդ փուլում յուրացված տեխնիկաների).
• Ավտոմատիկ մտքերի և համոզմունքների ծագման և պահպանման գործոնների հետազոտում,
• «Կողմ» և «Դեմ» փաստարկներ,
• Անավարտ նախադասությունների տեխնիկա
• «Վայր ընկնող նետի» տեխնիկա
• Վարքային էքսպերիմենտ,
• Կոգնիտիվ կոնտինուում,
• Ռացիոնալ-էմոտիվ դերային խաղ,Ինքնաբացահայտում,
• Առավելությունների և թերությունների դիտարկում,
• Փոխաբերությունների կիրառում,
• Վաղ հիշողությունների վերակառուցում։
8. Կարճաժամկետ հոգեթերապևտիկ աշխատանքի նախապատրաստություն.
• Ծանոթացում աշխատանքի ֆորմատին, էթիկական կանոններին, սեսիաների կառուցվածքին, պատասխանատվության բաշխմանը,
• Ծանոթացում հոգեթերապևտիկ “setting”-ին, հանդիպումների պլանավորում
• Ծանոթացում սուպերվիզիայի կառուցվածքին, սուպերվիզիոն բլանկերի լրացման ձևին, դեպքի ներկայացման ֆորմատինծ
9. Կարճաժամկետ հոգեթերապիայի իրականացում այցելուի հետ (10 հանդիպում շաբաթական 1 անգամ՝ 1 ժամով)
10. Կարճաժամկետ անձնական հոգեթերապիայի անցում (10 հանդիպում շաբաթական 1 անգամ՝ 1 ժամով)
11. Մասնակցություն խմբային սուպերվիզիայի (10 հանդիպում շաբաթական 1 անգամ՝ 3 ժամով).
• Յուրաքանչյուր հոգեթերապևտիկ սեսիայից հետո խմբային ֆորմատում հանդիպման ներկայացում, սուպերվիզիոն հարցերի ձևակերպում
• Խմբի և խմբավարի հետադարձ կապ սուպերվիզիոն հարցերի վերաբերյալ
• Թերապևտիկ պլանի ճշգրտում և հաջորդ հանդիպման նախապատրաստություն
• Հոգեթերապևտիկ աշխատանքի ավարտի պլանավորում և հաշվետվություն
• Դեպքի ավարտական կոնցեպտուալիզացիա:


Թրենինգի տևողությունը՝ 76 ժամ (4 ամիս)


Թրենինգի արժեքը՝
ԵՊՀ հոգեբանության բաժնի ուսանողներ՝ 57000 դրամ
Այլ ուսանողներ՝ 85500 դրամ
Մասնագետ հոգեբաններ՝ 104500 դրամ
Հարակից ոլորտի մասնագետներ՝ 114000 դրամ

 

 

 

Վարող
Արժեքը` 45000-90000
Դավիթ Գևորգյան
Կենտրոնի տնօրեն, հոգեթերապևտ և խմբավար