Թրենինգներ
ՆԵՅՐՈԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ (6 ՓՈՒԼ)
Ուսուցողական
208 ժամ

Նեյրոլեզվաբանական ծրագրավորման դասընթացը բաղկացած է 6 փուլերից, որոնք են՝ Մետամոդելը, Խարսխման տեխնիկան, Ռեֆրեյմինգը, Սուբմոդալային տեխնիկաները, Ընտանեկան հոգեթերապիան և Էրիքսոնյան հիպնոզը:

Լեզվական մետամոդելը նախատեսված է թերապիայի անցկացման առաջնային փուլի, ինչպես նաև խորհրդատվության համար և այդ աառումով համադրելի է ցանկացած հոգեթերապևտիկ ուղղության, դպրոցի հետ կամ նրանց սահմաններում կիրառելու համար: Այն կարող է օգտագործվել որպես ամբողջական թերապևտիկ մեթոդ, առանց համադրելու այլ գործիքային մեթոդների և տախնիկաների հետ: Մետամոդելը ազատ է, զուրկ է սեփական բովանդակությունից, ինչը նրան հնարավորություն է տալիս կիրառել այն մեծ արագությամբ ու մեծ ճշտությամբ քայլ առ քայլ ուսումնասիրելու և շտկելու ցանկացած վարք և մարդկային ակտիվություն:

Խարսխման և սուբմոդալային Խարսխման և սուբմոդալային տեխնիկաները նախատեսված են նևրոզների և նևրոտիկ վիճակների բուժման համար:

Ռեֆրեյմինգը կիրառելի է հոգեծին և հոգեսոմատիկ հիվանդությունների բուժման ընթացքում:

Ընտանեկան հոգեթերապիայի փուլը սովորեցնում է աշխատել զույգ-հարաբերությունների խնդիրների հետ (երեխա-ծնող, ամուսիններ, ընկեր-ընկերուհի):

Վերջին փուլում կծանոթանաք Էրիքսոնյան հիպնոզի հիմնական սկզբունքներին և տեխնիկաներին:


Յուրաքանչյուր փուլի յուրացման համար անհրաժեշտ են նախորդ փուլում յուրացված տեխնիկաներն ու մեթոդները, և դրանով էլ պայմանավորված է փուլերի նշված հաջորդականությունը:


Թրենինգների այս խմբերին կարող են մասնակցել ՄԻԱՅՆ հոգեբանության բաժնի 3-րդ, 4-րդ կուրսերի և մագիստրատուրայի ուսանողներ, հոգեբան-մասնագետներ կամ հարակից մասնագետներ:

Թրենինգների ավարտին մասնակիցներին տրվում են ԵՊՀ պաշտոնական կուտակայինվկայականներ:


Յուրաքանչյուր թրենինգի արժեքը՝

Մետամոդել՝ Տևողությունը՝ 48 ժամ (3 ամիս)

ԵՊՀ ուսանողներ՝ 42000 դրամ
Այլ բուհերի ուսանողներ՝ 60000 դրամ

Մասնագետներ՝ 72000 դրամ


Խարսխման տեխնիկա՝ Տևողությունը՝ 30 ժամ (2 ամիս)

ԵՊՀ ուսանողներ՝ 26250 դրամ
Այլ բուհերի ուսանողներ՝ 37500 դրամ

մասնագետներ՝ 45000 դրամ:


Ռեֆրեյմինգ՝ Տևողությունը՝ 30 ժամ (2 ամիս)

ԵՊՀ ուսանողներ՝ 26250 դրամ
Այլ բուհերի ուսանողներ՝ 37500 դրամ

Մասնագետներ՝ 45000 դրամ:


Սուբմոդալային տեխնիկաներ՝ Տևողությունը՝ 40 ժամ (2,5 ամիս)

ԵՊՀ ուսանողներ՝ 40000 դրամ
Այլ բուհերի ուսանողներ՝ 50000դրամ

Մասնագետներ՝ 60000 դրամ:


Ընտանեկան հոգեթերապիա՝ Տևողությունը՝ 30 ժամ (2 ամիս)

ԵՊՀ ուսանողներ՝ 26250 դրամ
Այլ բուհերի ուսանողներ՝ 37500 դրամ

Մասնագետներ՝ 45000 դրամ:


Էրիքսոնյան հիպնոզ՝ Տևողությունը՝ 30 ժամ (2 ամիս)

ԵՊՀ ուսանողներ՝ 26250 դրամ
Այլ բուհերի ուսանողներ՝ 37500 դրամ

Մասնագետներ՝ 45000 դրամ:

Վարող
Արժեքը`
Արմեն Կարախանյան
Կենտրոնի խմբավար