Թրենինգներ
ՄԱՆԿԱԿԱՆ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱ. 2 փուլով
Ուսուցողական
7 ամիս

I ՓՈՒԼ 

Թրենինգի ընթացքում կծանոթանաք՝

  • Մանկական հոգեթերապիայի առանձնահատկություններին
  • Տագնապային, ագրեսիվ, մահվան վախ ունեցող և ծնողների բաժանության հետ կապված խնդիրներով երեխաների հետ աշխատանքի առանձնահատկություններին
  • Գործնականում կիրառվող հիմական տեխնիկաներին և մեթոդներին
  • Մանկական թերապիայի փուլերին և կառուցվածքին
  • Այցելուի և ծնողի հետ հարաբերությունների կառուցման առանձնահատկություններին
  • Խաղասենյակի կահավորման և կիրառման առանձնահատկություններին
  • Երեխայի դիմադրության հետ գործ ունենալու եղանակներին, և այլն

Թրենինգրի այս խմբին կարող են մասնակցել ՄԻԱՅՆ հոգեբանության բաժնի 3-րդ, 4-րդ կուրսերի և մագիստրատուրայի ուսանողներ, հոգեբան-մասնագետներ կամ հարակից մասնագետներ:

Թրենինգի ավարտին մասնակիցներին տրվում են ԵՊՀ պաշտոնական վկայականներ:

 

Տևողությունը՝ 72 ժամ 

 

Թրենինգի արժեքը՝

ԵՊՀ հոգեբանության բաժնի ուսանողներ՝ 54000դրամ

Այլ  ուսանողներ՝ 81000 դրամ

Մասնագետ հոգեբաններ՝ 99000 դրամ

Հարակից ոլորտի մասնագետներ՝ 108000 դրամ

 

II ՓՈՒԼ

Տվյալ դասընթացի ընթացքում մասնագետները դերային խաղերի և քննարկումների միջոցով հնարավորություն կունենան մարզել և զարգացնել տարաբնույթ հոգեբանական դժվարություններ ունեցող երեխաների հետ աշխատանքի հմտություններն ու կարողությունները:
Այս փուլի ընթացում կծանոթանաք և կտիրապետեք՝
• Հուզական և վարքային դժվարություններ, շփման խնդիրների ունեցող երեխաների և դեռահասների հոգեբանական աջակցության հմտություններին
• Մանկական ագրեսիայի առանձնահատկություններին, ծագման պատճառներին, թերապևտիկ միջամտության ձևերին
• Մանկական վախերի և տագնապայնության առանձնահատկություններին, ծագման պատճառներին, թերապևտիկ միջամտության ձևերին
• Կորուստ ապրած և վշտի փուլում գտնվող երեխաների հոգեբանական առանձնահատկություններին, թերապևտիկ միջամտության ձևերին
• Ընտանեկան դժվար պայմաններում մեծացող երեխաների և դեռահասների հոգեբանական աջակցության հմտություններին
Այս փուլը հնարավորություն է ընձեռնում նաև հմտանալ մանկական արտ-թերապիայի, խաղային թերապիայի և հեքիաթաթերապիայի ոլորտներում:

Թրենինգի այս խմբին կարող են մասնակցել ՄԻԱՅՆ մանկական հոգեթերապիա դասընթացի առաջին փուլին մասնակցած, երեխաների և դեռահասների հետ աշխատող մասնագետներ կամ երեխաների հետ հոգեբանական աշխատանքում վերապատրաստում անցած մասնագետներ:

Տևողությունը՝ 48 ժամ 
Թրենինգի արժեքը՝
ԵՊՀ հոգեբանության բաժնի ուսանողներ՝ 36000 դրամ 
Այլ ուսանողներ՝ 54000 դրամ, 
Մասնագետ հոգեբաններ՝ 66000 դրամ
Հարակից ոլորտի մասնագետներ՝ 72000 դրամ

Վարող
Արժեքը`
Իրինա Խանամիրյան
Կենտրոնի հոգեթերապևտ, խմբավար