Թրենինգներ
ԱՐՔԵՏԻՊԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ (թրենինգային ցիկլ)
Ուսուցողական
3 ամիս

Թրենիգային ցիկլը բաղկացած է 3 փուլերից՝

I փուլ-Արքետիպային վերլուծություն

II փուլ-Յունգյան անալիտիկ հոգեբանություն (գործնական աշխատանք)

III փուլ-Յունգյան մոդելի անձնային աճի խումբ


I փուլ-Արքետիպային վերլուծություն

Կառուցվածքը.

  • Անգիտակցականի բովանդակություն. Բնազդը և հոգևոր բովանդակությունը
  • «Արքետիպ» հասկացությունը, դրա առաջացման պատմությունը, արխետիպային պատկերացումներ
  • Արքետիպային վերլուծության հիմնական կիրառությունը
  • Արքետիպերի տեսակները
  • Մեծ մոր արքետիպը: Տիեզերական ծառ:
  • Տեր, Իմաստուն ծերունի և Աչք
  • Կենդանի
  • Աստվածային մանուկ
  • Երկվորյակներ
  • Տրիքստեր
  • Դրախտային այգի կամ Ոսկեդար
  • Շրջան և քառակուսի
  • Լաբիրինթոս
  • Երրորդություն և քառորդություն
  • Նոր ծնունդ
  • Quest
  • Նշան և խորհրդանշան, երկրորդային նշան կամ «գողացված բառ»
  • Իմաստային կամ բովանդակային փնջեր և դրանց հետ տարվող աշխատանքը: Տեղը և ժամանակը արքետիպային դաշտում:
  • Երազների տեսակները և դրանց վերլուծության նպատակը
  • Առասպելական պատկերացումների նույնությունը երազների հետ:
  • Գործնական աշխատանք երազների հետ:

Թրենինգի այս խմբին կարող են մասնակցել ՄԻԱՅՆ հոգեբանության բաժնի 3-րդ, 4-րդ կուրսերի և մագիստրատուրայի ուսանողներ, հոգեբան-մասնագետներ կամ հարակից մասնագետներ:

 

Թրենինգի ավարտին մասնակիցներին տրվում են ԵՊՀ պաշտոնական վկայականներ:

 

Տևողությունը՝ 48 ժամ (3 ամիս)

 

Թրենինգի արժեքը՝
ԵՊՀ հոգեբանության բաժնի ուսանողներ՝ 36000դրամ
Այլ բուհերի հոգեբանության բաժնի ուսանողներ՝ 54000 դրամ

Մասնագետ հոգեբաններ՝ 66000 դրամ
Հարակից ոլորտի մասնագետներ՝ 72000 դրամ

 

II փուլ-Յունգյան անալիտիկ հոգեբանություն (գործնական աշխատանք)

Կառուցվածքը.

  • Յունգյան անալիտիկ թերապիայի կադրը. անհատական և խմբային թերապիա
  • Դիագնոստիկ միջոցներ. երկխոսություն, երազի վերլուծություն, ակտիվ երևակայության վարժություններ: Յունգյան դիագնոստիկայի ազդեցությունը արվեստի միջոցով կատարվող թերապևտիկ տեխնիկաների վրա. պատկերային թեսթեր, պսիխոդրամա, արթ-թերապիա, բիոդանզա, երաժշտական թերապիա և այլն
  • Թերապևտիկ միջոցների համահավաք` յունգյան անալիզի հիմնական սկզբունքները և բարոյական դիրքորոշումը
  • Կրոնի հոգեբանություն, աշխատանք հավատացյալ այցելուների հետ, աղանդների հոգեբանական մոդելավորման հիմունքները.
  • Կրոնի ներքին կառուցվածքը. ծես, առասպելաբանություն, դոգմատ
  • Զոհաբերության յունգյան տեսությունը
  • Հավատքի և կրոնական վերապրումի յունգյան տեսությունը
  • Կրոնական դոգմատի կառույցը և տարածման առանձնահատկությունները: Քարոզը, գովազդը, կրթությունը և մարքեթինգը որպես կրոնական հայացքների տարածման միջոցներ և դրանցից պաշտպանվելու ձևերը
  • Վերլուծությունն ընդդեմ մեկնաբանության. ինչպես աշխատել կարծրատիպերի հետ

Յունգյան հեքիաթաթերապիա.

  • Ընդհանուր դրույթներ. աշխատանք պատրաստի հեքիաթի հետ: Ժողովրդական հեքիաթի յունգյան վերլուծություն
  • «Իգական» և «արական» հեքիաթներ
  • Հերոսը և նույնացման խնդիրը
  • Այլ կերպարները որպես անձի առանձին կողմեր և դրանց արխետիպային բնույթը
  • Հեքիաթի ընտրությունը առանձին խնդիրների դեպքում
  • Գործնական պարապմունքներ. հեքիաթի վերլուծություն և առանձին խնդիրների հեքիաթաթերապիա


Յունգյան վերլուծությունը մահվան հետ կապված խնդիրների դեպքում.

  • Մահվան փիլիսոփայական իմաստավորումը յունգյան դպրոցում և դրանից դուրս
  • Վիշտը վերապրելու փուլերը և դրանց տևողության խնդիրը
  • Մահ և ծիծաղ
  • Վշտի այս կամ այն փուլում արգելակման դեպքերի հետ աշխատանքը, հասարակական կարծրատիպեր և վշտի վերապրում
  • Աշխատանք մեռնող հիվանդների հետ. գործնական հիմնակետեր

2-րդ փուլին կարող են մասնակցել ՄԻԱՅՆ 1-ին փուլն անցած մասնակիցները:

 

Թրենինգի ավարտին մասնակիցներին տրվում են ԵՊՀ պաշտոնական վկայականներ:

 

Տևողությունը՝ 48 ժամ (3 ամիս)

 

Թրենինգի արժեքը՝
ԵՊՀ հոգեբանության բաժնի ուսանողներ՝ 36000դրամ
Այլ բուհերի հոգեբանության բաժնի ուսանողներ՝ 54000 դրամ
Մասնագետ հոգեբաններ՝ 66000 դրամ
Հարակից ոլորտի մասնագետներ՝ 72000 դրամ


III փուլ-Յունգյան մոդելի անձնային աճի խումբ

  • Մանկական զգացմունքների վերապրում: «Իմ միջի երեխան ես եմ, և նա իրավունք ունի»
  • Վարժություն. «Քարանձավ»: Աշխատանք անգիտակցականի՝ Ստվերի և մարմնական ինքնարժևորման հետ: Դրանց գիտակցման սահմանափակման խնդիրը և «շղթայված գազանի» հուզական դրսևորումները
  • Ստվեր և երազ
  • «Իմ մարմինը ես եմ, ես իմ ընկերն եմ»: Ինչպե՞ս վարվել մարմնական պահանջմունքների հետ: Դրանց գիտակցական սահմանափակման խնդիրը և «շղթայված գազանի» հուզական դրսևորումները
  • Ակտիվ երևակայություն. «Եթե ես լինեի հարուստ և իշխանավոր»: Կոնֆլիկտի էությունը սեփական պահանջմունքները ուրիշների սպասումից զատելու անկարողությունն է
  • Վարժություն «Անտառ»: Ի՞նչ է մեզ սովորեցնում մեծահասակ կյանքը: Ի՞նչ զգացմունքներ են առաջանում, երբ մեզ պատժում են օտար մարդիկ
  • Սեռական իդենտիֆիկացիայի խնդիրներ. սեր և ատելություն հակառակ սեռի ներկայացուցչի հանդեպ: Ակտիվ երևակայություն. «Եթե ես լինեի ազատ»
  • Վարժություն. «Պարահանդես»: Քո լավագույն կեսը՝ մարմնավորված հակառակ սեռի մարդու մեջ
  • «Ինչպիսի՞ն պետք է լինի կինը (տղամարդը)»: Հասարակական մոդելների խթանիչ և խանգարիչ գործոնները
  • Արդյոք ես անջատվե՞լ եմ իմ ծնողներից
  • Վարժություն. «Դիմակ»: Արժեքների ձևավորման գործընթաց. դերերի փուլային զարգացում
  • Ողբերգական և կատակերգական դիմակներ. Ինպե՞ս ենք մենք դրանք օգտագործում: «Լուրջ դիմակներ»
  • Մարմին և դեր. կեցվածքի, դիմախաղի և ժեստերի վերահսկումը որպես դեր: Ակամա և կամավոր դերեր: Ամենասիրելի և ամենաատելի դերերը և դերակատարության ընթացքում առաջացող զգացմունքները: Ի՞նչն է ինձ դուր գալի (վանում) այդ դերերում, և ո՞վ եմ ես իմ դերերից դուրս
  • Ինչպե՞ս է հասարակությունը դերեր հրամցնում: Հաջողված և չհաջողված դերերը կյանքում: Սովորել դերը և աճել դերի մեջ: Ակտիվ երևակայություն. «Ես երկրի ղեկավար եմ»
  • Վարժություն. «Ապստամբություն»

Տվյալ խմբին կարող են մասնակցել 20 տարեկանից ոչ երիտասարդ բոլոր ցանկացողները:

 

Տևողությունը՝ 60 ժամ (3 ամիս)

 

Թրենինգի արժեքը՝
ԵՊՀ հոգեբան ուսանողներ՝ 75000դրամ
Այլ ուսանողներ՝ 90000 դրամ
Այլ մասնակիցներ՝ 105000 դրամ

Վարող
Արժեքը`
Լիլիթ Սիմոնյան
Կենտրոնի խմբավար