Թրենինգներ
ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹՐԵՆԻՆԳԻ ԽՄԲԱՎԱՐԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ուսուցողական
3 ամիս

Թրենինգի շրջանակներում նախատեսվում է խմբային հոգեբանական աշխատանքի, դրա կիրառման տարբեր ձևաչափերի, հնարավորությունների, սահմանափակումների, տարբեր տիպի խմբերում առանձնահատկությունների քննարկում, խմբային հոգեբանական աշխատանքի նախապատրաստման, կազմակերպման և վարման հիմնական սկզբունքների ուսուցանում:

 

Թրենինգի ընթացքում տեսականորեն կլուսաբանվեն և գործնականորեն կկիրառվեն խնբային թրենինգների ամենակիրառական մեթոդները` պսիխոգիմնաստիկա, խմբային համախմբվածությունը բարձրացնող վարժանքներ, ինքնակարգավորման վարժանքներ, դերային խաղեր, խմբային քննարկումներ, ստեղծագործական ինքնարտահայտման, վիզուալիզացիոն տեխնիկաներ և այլն:

 

Թրենինգի ընթացքում կծանոթանաք.

  • Խմբային հոգեբանական աշխատանքի առանձնահատկություններին
  • Խմբային հոգեբանական աշխատանքի կազմակերպման հիմնական սկզբունքներին և պահանջներին
  • Խմբային աշխատանքի մեթոդներին
  • Թրենինգային ծրագրի կազման պահանջներին
  • Հանդիպման կառուցվածքին և վարման սկզբունքներին, առաջին և վերջին հանդիպումների յուրահատկություններին
  • Հոգեբանական խմբերի տեսակներին
  • Խմբային դինամիկայի և խմբում մասնակիցների փոփոխման օրինաչափություններին
  • Խմբային հոգեբանական աշխատանքի ցուցումներին ու հակացուցումներին
  • Դժվար մասնակիցներին և նրանց հետ աշխատանքի սկզբունքներին
  • Խմբավարներին բնորոշ վախերին և դրանց հաղթահարման ուղիներին և այլն:
  • Թրենինգային վարժությունների անցկացման և մշակման առանձնահատկություններին։

Մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ և պրակտիկ հմություններ խմբային թրեյնինգներ կազմակերպելու համար, ինչպես նաև հնարավորություն կունենան փորձարկել այդ հմտությունները խմբում: 

Թրենինգի ընթացքում ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները կիրառելի են թե անձնային աճի, թե ուսումնական, թե կորպորատիվ, թե հոգեշտկողական և հոգեկանխարգելիչ խմբեր վարելիս։

 

Թրենինգրի այս խմբին կարող են մասնակցել ՄԻԱՅՆ հոգեբանության բաժնի 3-րդ, 4-րդ կուրսերի և մագիստրատուրայի ուսանողներ, հոգեբան-մասնագետներ կամ հարակից մասնագետներ:

Թրենինգի ավարտին մասնակիցներին տրվում են ԵՊՀ պաշտոնական վկայականներ:

 

Տևողությունը՝ 48 ժամ 

Թրենինգի արժեքը՝
ԵՊՀ հոգեբանության բաժնի ուսանողներ՝ 36000դրամ
Այլ բուհերի հոգեբանության բաժնի ուսանողներ՝ 54000 դրամ
Մասնագետ հոգեբաններ՝ 66000 դրամ
Հարակից ոլորտի մասնագետներ՝ 72000 դրամ

Վարող
Արժեքը` 36000-72000
Լիլիթ Գարգրցյան
Կենտրոնի խմբավար