Թրենինգներ
ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ
Ուսուցողական
1.5 ամիս

Թրենինգի ընթացքում քննարկվելու են հետևյալ թեմաները.

  • Հոգեբանի դերը վերականգնողական աշխատանքներում, կլինիկական հաստատությունում հոգեբանական ծառայության առանձնահատկությունները
  • Կլինիկական հոգեբանի աշխատանքի բնույթը, կազմակերպման խնդիրները, համագործակցություն և թիմային աշխատանքի իրականացում
  • Էթիկական հարցերը կլինիկական հոգեբանության մեջ: Հետազոտական պրակտիկայում հանդիպող էթիկական խնդիրների վերլուծություն
  • Էթիկական հարցերը կլինիկական հոգեբանության մեջ. հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապևտիկ աշխատանքի բնույթը և էթիկական հիմունքները
  • Աշխատանք ընտանիքի անդամների հետ: Անձի ինքնուրույնության խրախուսում: Պիտակավորման և կարծրատիպային դիրքորոշումների ազդեցությունը անձի վերականգնման ընթացքի վրա
  • Նեյրոհոգեբանություն. ողնաշարի և ուղեղի օրգանական վնասվածքների տեսակները և հոգեբանական հետևանքները
  • Օնկոլոգիական և վիրաբուժական հիվանդների հոգեբանական օգնության կազմակերպում
  • Խրոնիկ ցավի ֆիզիոլոգիական և հոգեբանական առանձնահատկությունները: Խրոնիկ հոգնածության սիմպտոմները և հաղթահարման ուղիները
  • Դեպրեսիայի հաղթահարման ստրատեգիաների մշակում: Պասիվ վարքի գիտակցման, ակտիվացման, վերականգնողական աշխատանքում անձի ներգրավման և մոտիվացիայի բարձրացման տեխնիկաներ
  • Ռելաքսացիոն տեխնիկայի անցկացում` մկանային լարվածությունն իջեցնելու, ինքնակառավարման աստիճանը բարձրացնելու նպատակով
  • Խմբային համագործակցությունը խթանելուն ուղղված պրակտիկ աշխատանք
  • Կլինիկական հոգեբանի ֆունկցիաների խմբային քննարկում ու սահմանում, առաջացող պրակտիկ խնդիրների լուծումների դուրս բերում

Թրենինգին կարող են մասնակցել 4-րդ կուրսից սկսած կլինիկական հոգեբանության ոլորտի հետ առնչվող կամ հետաքրքրվող հոգեբանները և հարակից ոլորտի մասնագետները:


Թրենինգի ավարտին մասնակիցներին տրվում են ԵՊՀ պաշտոնական վկայականներ:

 


Տևողությունը՝ 24 ժամ 

 

Թրենինգի արժեքը՝
ԵՊՀ հոգեբանության բաժնի ուսանողներ՝ 18000դրամ
Այլ բուհերի հոգեբանության բաժնի ուսանողներ՝ 27000դրամ

Մասնագետ հոգեբաններ՝ 33000 դրամ
Հարակից ոլորտի մասնագետներ՝ 36000 դրամ

Վարող
Արժեքը` 18000-36000