Թրենինգներ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ
Ուսուցողական
16 ժամ

Թրենինգն ուղղված է կրթության հոգեբանի գործունեության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը: Այն կօգնի կրթության ոլորտում աշխատող հոգեբաններին կողմնորոշվել իրենց աշխատանքում, պատկերացում ունենալ տվյալ գործունեությանը ներկայացվող մասնագիտական պահանջների, գործունեության ուղղությունների և առանձնահատկությունների մասին: Դասընթացի շրջանակներում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու`

  • կրթության հոգեբանի ընդհանուր գործունեությանը, մասնագիտական պարտականություններին և էթիկական կոդեքսին,
  • կրթության հոգեբանի գործունեության ընթացքում կիրառվող հիմնական փաստաթղթերին և դրանց կազման սկզբունքներին,
  • զարգացնող և հոգեշտկողական աշխատանքների ծրագրերի մշակման առանձնահատկություններին և սկզբունքներին,
  • հոգեախտորոշիչ փաթեթների կազման սկզբունքներին:


Թրենինգին կարող են մասնակցել հոգեբանության բաժնի բակալավրիատի և մագիստրատուրայի այն ուսանողները, ովքեր ծանոթ են զարգացման և մանկավարժական հոգեբանության հիմունքներին, ինչպես նաև կրթության ոլորտում աշխատող մասնագետները:


Թրենինգի ավարտին մասնակիցներին տրվում են ԵՊՀ պաշտոնական վկայականներ:

 

Տևողությունը՝ 16 ժամ                                               

 

Թրեյնինգի արժեքը՝                                                                                               

ԵՊՀ ուսանողներ ՝  14000 դրամ,

Այլ բուհերի ուսանողներ՝  20000 դրամ,

Մասնագետ հոգեբաններ՝  24000 դրամ

Վարող
Արժեքը`
Իրինա Խանամիրյան
Կենտրոնի հոգեթերապևտ, խմբավար