Թրենինգներ
«ՀԱՍԿԱՑԻՐ ՔԵԶ» ՄՈՒՏՔ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀՈԳԵՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Ուսուցողական
3 ամիս

Վարող՝ Նարե Գրիգորյան: Ավարտել է ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետը, մասնագիտացել է կլինիկական հոգեբանության մեջ: Աշխատում է ԵՊԲՀ Բժշկական հոգեբանության ամբիոնում: Ունի 4 տարվա անհատական խորհրդատվական փորձ և խմբավարության փորձ /144 ժամ/: Աշխատել է մահացող հիվանդների հետ (ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն): «Հոգեվերլուծությունե ուսումնական ձեռնարկի թարգմանիչն է և խմբագիրը: Հետաքրքրված է երազատեսություններով, գիտակցության փոփոխված վիճակներով: Համալսարանական տարիներից մինչ այսօր ուսումնասիրում է հոգեվերլուծական տեսությունը և հոգեթերապիան:

Դասընթացը կազմված է երեք բաժիններից.

 

1. Հասկանալ սեփական սխալ գործողությունները

  • ի՞նչ են սխալ գործողությունները
  • ի՞նչ տեսակներ կան
  • ինչպե՞ս են դրանք առաջանում
  • ինչպե՞ս հասկանալ սեփական անձը սխալ գործողությունների միջոցով

2. Հասկանալ սեփական երազները

  • ի՞նչ են երազները
  • ի՞նչ տեսականեր կան
  • ի՞նչ աղբյուրներից են սնվում երազները
  • ինչպե՞ս հասկանալ սեփական երազները

3. Հասկանալ սեփական մարմինը

  • ի՞նչ կապ ունեն հոգին ու մարմինը
  • ինչու՞ եմ հիվանդ, կամ ինչու՞ ցավ ունեմ
  • ինչպե՞ս աշխատել սեփական մարմնի հետ
  • ի՞նչ է նշանակում մարմնի երազ

Թրենինգը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են հասկանալ սեփական անձը, սեփական վարքի պատճառները: Դասընթացն ունի ինչպես տեսական, այնպես էլ գործնական բնույթ: Կարող են մասնակցել 16 տարեկանից բարձր բոլոր ցանկացողները:

Թրենինգի ավարտին մասնակիցներին տրվում են ԵՊՀ պաշտոնական վկայականներ:

 

Տևողությունը՝ 36 ժամ 

 

Թրենինգի արժեքը՝
ԵՊՀ հոգեբանության բաժնի ուսանողներ՝ 27000 դրամ 
Այլ ուսանողներ՝ 45000 դրամ 
Մասնագետ հոգեբաններ՝ 49500 դրամ
Հարակից ոլորտի մասնագետներ՝ 54000 դրամ

Վարող
Արժեքը` 27000-54000