Թրենինգներ
ՊՈԶԻՏԻՎ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ
Ուսուցողական
2 ամիս

Վարող՝ Վերգինե Հակոբյան: ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի մագիստրոս։ Սփյուռքահայ Ուսանողների Խորհդի հոգեբանական ակումբում վարել է <<Ես եմ իմ հոգեբանը>> ինքնավերլուծության հմտությունների զարգացման թրենինգ, հաղորդակցման հմտությունների զարգացման սեմինարներ։

Դասընթացն իր մեջ ներառում է հետևյալ թեմաները.

  • Պոզիտիվ հոգեբանության հիմանական գաղափարներն ու սկզբունքները
  • «Մտքերն ուժ ունեն և կարող են իրականանալ» պնդման գիտական բացատրությունը և սահմանափակումները
  • Իրավիճակի ուժը. ինչպես ստեղծել պոզիտիվ միջավայր
  • Իրատեսկանան լավատեսություն. կապը առողջության, հաջողության, երջանկության հետ
  • Պոզիտիվ փոփոխություն երեք մակարդակներում՝ կոգնիտիվ, հուզական, վարքային
  • Կյանքում կարևորագույն նպատակների ձևավորում, նպատակների նշանակությունը և ֆունկցիաները, ճանապարհ դեպի իրականացում
  • Բնավորության 24 ուժեղ գծերն ու արժանիքները
  • Սթրես և պրոկրաստինացիա. պատճառներն ու հաղթահարումը
  • Պերֆեկտցիոնիզմ. առաջացման պատճառները, հետևանքները և հաղթահարման ուղիները
  • Մարմին-հոգեկան կապ. ֆիզիկական ակտիվություն, քուն, մեդիտացիա, հպում
  • Սեր. ինչպես պահպանել այն, դրական փոխհարաբերությունների ակունքները
  • Ինքնագնահատական. ինքնագնահատականի պարադոքսները, տեսակները, ինչպես բարձրացնել ինքնագնահատականը

Թրենինգին կարող են մասնակցել ինչպես հոգեբան-մասնագետները, այնպես էլ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ծանոթանալ պոզիտիվ հոգեբանությանը, ստանալ գործնական գիտելիքներ և հմտություններ:


Թրենինգի ավարտին մասնակիցներին տրվում են ԵՊՀ պաշտոնական վկայականներ:

 

Տևողությունը՝ 32 ժամ 

 

Թրենինգի արժեքը՝
ԵՊՀ հոգեբանության բաժնի ուսանողներ՝ 24000դրամ
Այլ բուհերի հոգեբանության բաժնի ուսանողներ՝ 36000 դրամ
Մասնագետ հոգեբաններ՝ 44000 դրամ
Հարակից ոլորտի մասնագետներ՝ 48000 դրամ

Վարող
Արժեքը` 24000 - 48000