Թրենինգներ
«ՇՈՒՏՈՎ ՄԱՅՐԻԿ ԵՄ ԴԱՌՆԱԼՈՒ»
Անձնային աճ
2 ամիս

Թրենինգային ծրագիրը մշակված է հատուկ հղիների համար և ուղղված է հղիների հոգեկան առողջության ամրապնդմանը: Խմբային աշխատանքի ընթացքում ապագա մայրիկները հնարավորություն կստանան  զրուցելու հղիությանը, ինչպես նաև հետծննդյան փուլին վերաբերող մի շարք թեմաների շուրջ:

 

Թրենինգի նպատակն է` տրամադրել անհրաժեշտ ինֆորմացիա հղիության ընթացքի և հղի կնոջ հոգեվիճակի մասին, ինչպես նաև` աշխատել հղիության ընթացքում ծագող վախերի և տագնապների հետ, հոգեբանորեն պատրաստել կնոջը հղիության ընթացքում և հետո առաջացող փոփոխություններին:

 

Թրենինգի ընթացքում կքննարկվեն հետևյալ թեմաները՝

  • Հղիության ֆիզիոլոգիական և հոգեբանական առանձնահատկությունները,
  • Երեխայի զարգացումը հղիության եռամսյակներում,
  • Հղիության ընթացքում առաջացող վախեր և տագնապներ և ինչպես հաղթահարել դրանք,
  • Երազների առանձնահատկությունները հղիների մոտ,
  • Հղիություն և աշխատանք,
  • Հղիություն և սեռականություն,
  • Ծննդաբերության ֆիզիոլոգիական և հոգեբանական առանձնահատկությունները,
  • Հետծննդյան փուլի ֆիզիոլոգիական և հոգեբանական առանձնահատկությունները,
  • Երեխայի և մոր հաղորդակցման հոգեբանական առանձնահատկությունները, և այլն:

 

Տևողությունը՝ 24 ժամ

 

Թրենինգի արժեքը՝

ԵՊՀ հոգեբանության բաժնի ուսանողներ՝  40000 դրամ

Այլ ուսանողներ՝  48000 դրամ

Այլ մասնակիցներ՝ 56000 դրամ։

  

Վարող
Արժեքը` 40000-56000