Թրենինգներ
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ. ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ուսուցողական
3 ամիս

Թրենինգը նախատեսված է հոգեբանների, հոգեթերապևտների, բժիշկների, սոցիալական աշխատողների, մանկավարժների և այլ հարակից մասնագետների համար:

 

Թրենինգի ընթացքում խմբային աշխատանքի միջոցով մասնակիցները կծանոթանան ճգնաժամային միջամտության հիմնական դրույթների և տեխնիկաների հետ, հնարավորություն կստանան ձևավորել և մարզել գործնական հմտություններ` առաջնային հոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար տարբեր ճգնաժամային իրավիճակներում:

 

Թրենինգի համառոտ ծրագիրը.

  •  Ճգնաժամ. սահմանումը և տեսակները,
  •  Ճգնաժամ և հոգեկան խանգարումներ,
  •  Ճգնաժամային միջամտության տեխնիկաները և մոդելները,
  •  Ճգնաժամային միջամտության առանձնահատկությունները բռնության դեպքում,
  •  Ճգնաժամային միջամտության առանձնահատկությունները տարբեր կախվածությունների դեպքում,
  •  Երեխաների հետ աշխատանքի Ճգնաժամային միջամտության առանձնահատկությունները,
  •  Ճգնաժամային միջամտության առանձնահատկությունները կորստի և բաժանման դեպքում,
  •  Համայնքում ճգնաժամային միջամտության առանձնահատկությունները, և այլն։

Թրենինգի ավարտին մասնակիցներին տրվում են ԵՊՀ պաշտոնական վկայականներ:

 

Տևողությունը՝ 48 ժամ 

 

Թրենինգի արժեքը՝
ԵՊՀ հոգեբանության բաժնի ուսանողներ՝ 36000 դրամ 
Այլ բուհերի հոգեբանության բաժնի ուսանողներ՝ 54000 դրամ 
Մասնագետ հոգեբաններ՝ 66000 դրամ
Հարակից ոլորտի մասնագետներ՝ 72000 դրամ

 
 
Վարող
Արժեքը` 36000-72000